06.09.2015 Views

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

Վերապրած հայեր. Էրմենի Վարթո աշիրեթը

Հայոց ցեղասպանությունը պատճառ է դարձել ոչ միայն 1 500 000

հայերի բնաջնջման, հազարավորների բռնի իսլամացման, այլև

անձնական և ընտանեկան բազմաթիվ ողբերգությունների։ Ինքնապահպանման

և ապրելու բնազդը հայերին մղել է նաև անհավանական

քայլերի։ Բազմաթիվ օրինակներից մեկն է «Էրմենի

Վարթո աշիրեթ» անունը կրող հայկական գերդաստանի պատմությունը,

որը կարողացել է վերապրել ծանրագույն պայմաններում,

և որի գոյության փաստն անգամ տասնամյակներ շարունակ

հայտնի չի եղել։

Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորվել է նաև Ջիզրե

գավառում բնակվող հայկական Վարթո ցեղախումբը, որը

բազմամարդ և հարուստ է եղել։ Ճանապարհին հարձակման ենթարկվելով`

ցեղախմբի հինգ ընտանիքներ փախչում և ապաստան

են գտնում հայտնի Ջուդի սարում։ Ընտանիքներից մեկը

կոչվել է «Մալա Վարթո», այսինքն` Վարթոյի տուն։ Լեռան վրա

ապաստանած ցեղախումբը շուրջ 25 տարի արտաքին աշխարհից

մեկուսացված ապրել է այնտեղ` տեղյակ չլինելով, թե այդ

տարիներին ինչեր են կատարվել Թուրքիայում և ընդհանրապես

աշխարհում։ Անգամ չեն իմացել, որ փլուզված Օսմանյան

կայսրության փոխարեն ձևավորվել է Թուրքիայի Հանրապետությունը։

Ցեղախումբը զբաղվել է անասնապահությամբ և

բազմացել բացառապես ներքին ամուսնություններով։ Ցեղասպանությունից

շուրջ երեք տասնամյակ հետո միայն հայկական

ցեղախումբը համարձակվել է իջնել սարից և ականատես եղել,

որ իրենց նախկին հողերին տիրացել են քրդերը։ Հետզհետե

44

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!