06.09.2015 Views

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ված և կրոնադարձված ծպտյալ հայերի շրջանում եզակի են

արձանագրվում նաև բացահայտ հայերի հետ ամուսնություններ։

Նման օրինակներից է ադըյամանցի Սադըք Բաքըրջըօղլուն,

որն ապրելով Ստամբուլում՝ պաշտոնապես կրոնադարձվել

է, ընդունելով իր պապերի կրոնը` քրիստոնեությունը, և

ամուսնացել հայաստանցի մի աղջկա հետ, իսկ որդուն` Անդրանիկ

Վարդանին, ուղարկել հայկական դպրոց։

Ծպտյալ հայերի մեջ տարածված ներքին ամուսնությունների

սովորույթի և փոխադարձ ճանաչման հնարավոր ցանցի

գոյության որոշ փաստերի ենք հանդիպում նաև հայկական թեմատիկայով

գրված ժամանակակից թուրքական փաստագեղարվեստական

գրականության մեջ։ Օրինակ, գերմանաբնակ

թուրք գրող Քեմալ Յալչընի «Քեզնով է ուրախանում սիրտս»

փաստագեղարվեստական գրքում քյահթացի ծպտյալ հայի զավակ,

Գերմանիայում բնակվող Հաջը Իբրահիմը, խոսելով ներքին

ամուսնությունների մասին, ասում է. «Մեր մօտ ամուսնութիւնը

միշտ «մերիններուն» (ծպտյալ հայեր - Ռ.Մ.) միջեւ տեղի

կ’ունենայ։ Դուրս ոչ աղջիկ կը տրուի, ոչ ալ դուրսէն աղջիկ

կ’առնուի» 1 ։ Իսկ երբ նրանց դրացի քուրդը խնդրել է Հաջը Իբրահիմի

քրոջ ձեռքը, նրա հայրը մերժել է, սակայն վախենալով, որ

կարող են աղջկան փախցնել, ամուսնացրել է «մերոնցից» ճաղատ,

տգեղ, աղքատ և որբ մի հովվի հետ։ Քեմալ Յալչընի նույն

գրքում ծպտյալ հայուհի Սուլթան Բաքըրջըգիլը պատմում է, որ

իր պապը չորս տղաներին էլ ամուսնացրել է ծպտյալ հայերի

հետ, իսկ 12-ամյա աղջկան, վախենալով, որ քրդերը կփախցնեն,

1

Եալչըն Ք., Հոգիս քեզմով կը խայտայ, Երևան, 2003, էջ 350:

37

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!