ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ երբեմն հանդիպում են նաև Թուրքիայում բավական հայտնի անուններ, որոնցից է, օրինակ, Իզմիրի «Սեպտեմբերի 9-ի համալսարանի» նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Էմին Ալըջըն։ Նրա տոհմածառի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հոր անունը Մանուֆեր է, սակայն պապերից մեկի անունը Հովհաննես է, իսկ մյուսինը` Արթին (Հարություն) 1 ։ Ուշագրավ է նաև, որ Էմին Ալըջըի երկու եղբայրները` 1946թ. ապրիլի 15-ին ծնված ավագ եղբայր Իբրահիմ Ալըջըն Թուրքիայի նախարարների խորհրդի 1988թ. դեկտեմբերի 23-ի թիվ 88/13631 որոշմամբ, իսկ 1956թ. դեկտեմբերի 20-ին ծնված եղբայր Ազիզ Ալըջըն նախարարների խորհրդի 1989թ. ապրիլի 14-ի թիվ 89/13978 որոշմամբ զրկվել են քաղաքացիությունից։ Պատճառը նրանց «անվստահելի լինելն է»։ Այժմ Ալըջըի երկու եղբայրներն ապրում են Վիեննայում։ Հետաքրքիր է, որ ռեկտոր Էմին Ալըջըն իր կրոնական և էթնիկ պատկանելության շուրջ ծավալված քննարկումների ժամանակ ինքնախոստովանական հայտարարություն է արել՝ ասելով. «Ես քրիստոնյա եմ» 2 , ավելացնելով, որ ինքը լավ գիտակցում է իր հայտարարության վատ հետևանքների մասին։ Նա պնդել է, որ Թուրքիան լաիկ երկիր է, և ամեն ոք ունի կրոնի ու դավանանքի ազատության իրավունք։ Սակայն, ընդունելով իր քրիստոնյա լինելը, նա կտրականապես ժխտում է հայ լինելու պնդումները, իսկ լրագրողների բերած փաստարկներն իր տոհմածառի և, մասնավորապես, պապերի հայկական անուններ ունենալու վերաբերյալ` անպատասխան է թողնում։ 1 Milli gazette, 28,09,2003. 2 Vakit, 14,09,2003. 34

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Ծպտյալ հայերի կրոնադարձության դեպքերին անդրադառնալիս պետք է ուշադրություն դարձնել հատկապես հետևյալ երկու կարևոր հանգամանքի վրա. 1. Ըստ իսլամի՝ այն մարդիկ, որոնք, ընդունելով մուսուլմանություն, այնուհետև հրաժարվում են դրանից, ենթակա են մահապատժի: Սակայն քանի որ Թուրքիան կրոնապետություն չէ և լաիկ է, ուստի այդ պատիժն իրավական ուժ չունի, սակայն դա չի բացառում այն, որ իսլամից հրաժարվածները կրոնական ծայրահեղականների կողմից կարող են որպես թիրախներ ընկալվել: Այսինքն՝ այս կրոնադարձությունը նույնիսկ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիայում պետք է խիզախություն համարել: 2. Հաճախ էթնիկ պատկանելությունը ստորադասվում է կրոնական պատկանելությանը, և «հայ» ու «քրիստոնյա» հասկացությունները նույնացվում են: Այդ պատճառով էլ ծպտյալ հայերի կրոնադարձությունն ինչ-որ առումով կարելի է համարել նաև վերադարձ ազգային ակունքներին՝ ազգադարձության: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 90 տարի հետո էլ, ապրելով և մաքառելով դժվարին պայմաններում, առերես կրոնափոխված ծպտյալ հայերը կարողացել են պահպանել ազգային-կրոնական նկարագրի շատ շերտեր և դրանք փոխանցել սերունդներին: 35

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

երբեմն հանդիպում են նաև Թուրքիայում բավական հայտնի

անուններ, որոնցից է, օրինակ, Իզմիրի «Սեպտեմբերի 9-ի համալսարանի»

նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Էմին Ալըջըն։

Նրա տոհմածառի մանրամասն ուսումնասիրությունը ցույց

է տալիս, որ հոր անունը Մանուֆեր է, սակայն պապերից մեկի

անունը Հովհաննես է, իսկ մյուսինը` Արթին (Հարություն) 1 ։

Ուշագրավ է նաև, որ Էմին Ալըջըի երկու եղբայրները` 1946թ.

ապրիլի 15-ին ծնված ավագ եղբայր Իբրահիմ Ալըջըն Թուրքիայի

նախարարների խորհրդի 1988թ. դեկտեմբերի 23-ի թիվ 88/13631

որոշմամբ, իսկ 1956թ. դեկտեմբերի 20-ին ծնված եղբայր Ազիզ

Ալըջըն նախարարների խորհրդի 1989թ. ապրիլի 14-ի թիվ

89/13978 որոշմամբ զրկվել են քաղաքացիությունից։ Պատճառը

նրանց «անվստահելի լինելն է»։ Այժմ Ալըջըի երկու եղբայրներն

ապրում են Վիեննայում։ Հետաքրքիր է, որ ռեկտոր Էմին Ալըջըն

իր կրոնական և էթնիկ պատկանելության շուրջ ծավալված

քննարկումների ժամանակ ինքնախոստովանական հայտարարություն

է արել՝ ասելով. «Ես քրիստոնյա եմ» 2 , ավելացնելով, որ

ինքը լավ գիտակցում է իր հայտարարության վատ հետևանքների

մասին։ Նա պնդել է, որ Թուրքիան լաիկ երկիր է, և ամեն ոք

ունի կրոնի ու դավանանքի ազատության իրավունք։ Սակայն,

ընդունելով իր քրիստոնյա լինելը, նա կտրականապես ժխտում է

հայ լինելու պնդումները, իսկ լրագրողների բերած փաստարկներն

իր տոհմածառի և, մասնավորապես, պապերի հայկական

անուններ ունենալու վերաբերյալ` անպատասխան է թողնում։

1

Milli gazette, 28,09,2003.

2

Vakit, 14,09,2003.

34

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!