06.09.2015 Views

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

հետ ու «Ակոսի» աղմկահարույց հոդվածից և՛ առաջ, և՛ հետո

պնդել է, որ իրականում հայտնի օդաչուն ևս իմացել է իր հայկական

ծագման մասին 1 ։ Սաբիհա-Խաթունը նույնիսկ սովորել է

մի քանի հայերեն բառ, որոնք օգտագործել է Բարս Թուղլաջիի

հետ զրուցելիս։ Երբ համադրում ենք այս փաստերը, որոնք աննշան

շեղումներով համընկնում են, հավանական է դառնում, որ

իրականում Աթաթուրքի հոգեզավակը հայուհի է և Հայոց ցեղասպանության

հազարավոր իսլամացված որբերից մեկը։

«Ակօս»-ում տպագրված «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածի

հեղինակներն էին Հրանտ Դինքը և Տիրան Լոքմագյոզյանը։

Հենց այդ հրապարակումից հետո Թուրքիայում սկսվեց հալածանքների

և քննադատությունների մեծ ալիք, որը հետագայում

բևեռվեց Հրանտ Դինքի անվան շուրջ։ Հոդվածը մի քանի օր

հետո արտատպեց թուրքական «Հյուրիյեթ» թերթը, այն երկար

ժամանակ մնաց թուրքական մամուլի, քաղաքական գործիչների,

հասարակության ուշադրության կիզակետում։ Բանը հասավ

այնտեղ, որ պաշտոնական խիստ հայտարարությամբ

հանդես եկավ Թուրքիայի Գլխավոր սպայակույտը։

Սակայն, եթե զերծ մնանք անհարկի զգացմունքայնությունից,

ապա կարող ենք ասել, որ Սաբիհա Գյոքչենը կամ Խաթուն

Սեբիլջյանն իր կենսագրությամբ և ռազմաօդաչուական գործունեությամբ,

որքան էլ կոպիտ հնչի, համապատասխանում է

ենիչերի ձևակերպմանը։ Նա վաղ հասակում թուրքացվել ու իսլամացվել

է, նրան տվել են ռազմական կրթություն և դաստիարակել

«թուրքերի հոր» աղջիկը լինելու հոգեբանությամբ։ Ազգային

ինքնագիտակցության այն ենթադրյալ առկայծումները,

1

Bümin K., Sabiha Gökçen tartışması -2, Yeni Şafak, 24,02,2004.

26

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!