ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ քիայի ռազմական համակարգում բարձր դիրքերի և մեծ ճանաչման հասած Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Սաբիհա Գյոքչենը լեգենդար անուն է շատ թուրքերի համար, Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ավելին` աշխարհի առաջին ռազմական կին օդաչուն, որը երկար տարիներ կարևոր դիրք է զբաղեցրել թուրքական ռազմաօդային ուժերի համակարգում, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում՝ այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին` վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։ Ժամանակի թուրքական մամուլը բազմիցս անդրադարձել է «հերոս Աթաթուրքի» «հերոս աղջկան»։ Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913թ. մարտի 22-ին Բուրսայում, հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզեթն է, մայրը` Հայրիեն։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին և մնացել ավագ եղբոր խնամքին։ Այնուհետև` 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը որդեգրում է աղջկան և տանում Անկարա։ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի կամքով էլ Սաբիհան ստացել է զինվորական կրթություն։ Սակայն այլ և գերազանցապես հայկական աղբյուրները պնդում են, որ Սաբիհա Գյոքչենն իրականում Այնթափի Ջիբին գյուղից է և մեկն է այն հազարավոր հայ երեխաներից, որոնք 24

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին` հայտնվել են որբանոցներում։ Սակայն Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ աղմկահարույց նյութը, որը տպագրվեց 2004թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակօս» թերթում, սպասվածից ավելի բուռն արձագանքի արժանացավ։ Թերթում հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը հայտարարում էր, որ Սաբիհա Գյոքչենը իր հարազատ մորաքույրն է։ Այնուհետև նա ներկայացնում էր մոր, այսինքն` Սաբիհայի քրոջ պատմությունը։ Ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր` Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը` Ներսես Սեբիլջյանը, որը սպանվել է 1915թ.։ Ինքը` Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր` Խաթունը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է։ Ցեղասպանությունից հետո մեծ ընտանիքը, ինչպես շատ ուրիշներ, ցրվել է, և Խաթուն ու Տիրուհի քույրերը հայտնվել են որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքը վերցրել է հետագայում հայտնի օդաչու Խաթուն Սեբիլջյանին կամ վերանվանյալ Սաբիհա Գյոքչենին 1 ։ Այս ամենը` ընդհուպ մինչև որբանոցում իր և քրոջ բաժանումը, հետագայում զավակներին է պատմել Տիրուհի Սեբիլջյանը, որը 1946թ. Սիրիայից Հայաստան գաղթելուց հետո էլ շարունակում էր փնտրել արդեն մեծ ճանաչում գտած քրոջը։ Սակայն նրա բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։ Սակայն, մեր կարծիքով, Սաբիհա Գյոքչենի հայ լինելը վկայող ամենավստահելի և արժանահավատ աղբյուրը թուրքահայ հայտնի լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան) հայտարարությունն է։ Հայտնի է, որ նա ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի 1 Dink H., Lokmagözyan D., Sabiha-Hatunun sırrı, Agos, 6.02.2004. 25

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

քիայի ռազմական համակարգում բարձր դիրքերի և մեծ ճանաչման

հասած Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ Սաբիհա Գյոքչենը

լեգենդար անուն է շատ թուրքերի համար, Թուրքիայի

առաջին կին օդաչուն է, ավելին` աշխարհի առաջին ռազմական

կին օդաչուն, որը երկար տարիներ կարևոր դիրք է զբաղեցրել

թուրքական ռազմաօդային ուժերի համակարգում, ճանաչվել

է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում՝

այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Սակայն

ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է

նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների

ապստամբության ժամանակ ռմբակոծել է ապստամբներին,

ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին` վերահսկողության

տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։ Ժամանակի

թուրքական մամուլը բազմիցս անդրադարձել է «հերոս Աթաթուրքի»

«հերոս աղջկան»։

Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում

ենք, որ Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913թ. մարտի 22-ին Բուրսայում,

հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզեթն է, մայրը` Հայրիեն։ Վաղ

տարիքում կորցրել է ծնողներին և մնացել ավագ եղբոր խնամքին։

Այնուհետև` 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը

որդեգրում է աղջկան և տանում Անկարա։ Թուրքիայի Հանրապետության

առաջին նախագահի կամքով էլ Սաբիհան ստացել

է զինվորական կրթություն։

Սակայն այլ և գերազանցապես հայկական աղբյուրները

պնդում են, որ Սաբիհա Գյոքչենն իրականում Այնթափի Ջիբին

գյուղից է և մեկն է այն հազարավոր հայ երեխաներից, որոնք

24

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!