06.09.2015 Views

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ինչպես նշվում է Հինգերորդ հանձնաժողովի զեկույցում, գտնել

նրանց գրեթե անհնարին էր, քանի որ «այդ հանցանքին մեղսակից

էր ողջ ժողովուրդը» (ընդգծումը մերն է- Ռ.Մ.)» 1 :

1921թ. օգոստոսի 30-ին Ազգերի լիգայի խորհրդին է ներկայացվում

զեկույց, որի տվյալների համաձայն՝ 90.819 հայ երեխա

և կին է ազատվել մուսուլմանների ընտանիքներից, և շուրջ

այդքան էլ դեռ պահվում է 2 :

Հայ երեխաների բռնի իսլամացման խնդրի համատեքստում

առկա են նաև որոշակի փաստեր, որոնք թույլ են տալիս

խոսելու Օսմանյան կայսրության, թերևս, վերջին և Թուրքիայի

Հանրապետության առաջին՝ հայ որբերից կազմված ենիչերիների

մասին։ Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունը հարուստ է

եղել ոչ մուսուլման բնակչության երեխաներին բռնի իսլամացնելու

և նրանցից ենիչերի ռազմական միավորների ստեղծման

փորձով։ 20-րդ դարի սկզբներին` 1919-1921թթ., տխրահռչակ

թուրք զորավար Քազըմ Քարաբեքիրն արևելյան ճակատում`

Էրզրումում, Կարսում, Սարիղամիշում, Երզնկայում և այլուր,

հավաքելով որբ, անտուն, անխնամ հայ երեխաներին, նրանց

ռազմական բազմակողմանի կրթություն է տալիս, ինչպես նաև

դաստիարակում մոլի «թուրքականության» ոգով, մասնավորապես

«հավանական թշնամիների, առաջին հերթին` հայերի

նկատմամբ ատելության և «վրեժխնդրության» ոգով» 3 ։ Նաև այս

երեխաներից է հետագայում կազմավորվում այսպես կոչված

«Գյուրբուզլեր օրդուսու» զորամիավորումը, որը թարգմանաբար

1

Նույն տեղում:

2

Նույն տեղում:

3

Ավագյան Ա., Թուրքական բանակի բարձրաստիճան սպայության էթնիկական

կազմի խնդրի շուրջ, Հայկական բանակ, Երևան, 2007, թիվ 1, էջ 41:

22

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!