ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ պանության տարիներին հայ երեխաների իսլամացման և թուրքացման ակտիվ ջանքերով: 2. Հայ երեխաների իսլամացմանը և թուրքացմանը ներգրավված են եղել նաև թուրքական հասարակության լայն շրջանակները. Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը և քրդերը առևանգել են բազմաթիվ հայ մանուկների և իսլամացրել: Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի փաստը, միևնույն ժամանակ շրջանառության մեջ է մտցրել այն վարկածը, թե իբր «բարեգութ» թուրքերն ուղղակի հումանիստական զգացումներից ելնելով՝ «փրկել» են աքսորյալ հայ երեխաներին: Կողմ չլինելով բացարձակ գնահատականների՝ հնարավոր ենք համարում ընդունել, որ երբեմն, խիստ սակավ դեպքերում կարելի է չբացառել նման վարկածը, բայց գերակշիռ դեպքերում հայ երեխաներին խլել են բռնությամբ նրանց իսլամացնելու, թուրքացնելու նպատակով և առաջնորդվել են ոչ թե հումանիստական, այլ զուտ անձնական, նաև տնտեսական շահերով: Հասկանալու համար թուրքերի և քրդերի՝ աքսորյալ հայ երեխաներին «փրկելու» և իսլամացնելու շարժառիթները, մեր կարծիքով, ամենևին երկրորդական չեն իսլամա-թուրքական իրականության որոշ նրբերանգներ: Խլելով և ձուլելով հայ երեխաներին՝ թուրքերը և քրդերը մի կողմից՝ ձեռք էին բերում ձրի աշխատուժ, մյուս կողմից՝ հատկապես հայ աղջիկ երեխաները համալրում էին նրանց հարեմները: Մի կարևոր նրբերանգ ևս՝ կապված իսլամա-թուրքական ամուսնական սովորույթների հետ, համաձայն որի՝ տղայի կողմն ուղղակի գնում է հարսին` նրա ծնողներին վճարելով որոշակի գումար: Ձեռք բերելով հայ 20

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ աղջիկ երեխաներին՝ մուսուլմանները, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ փաստեր, այնուհետև նրանց ամուսնացնում են իրենց տղաների հետ՝ այդպիսով խուսափելով նաև ամուսնական «գլխագին» վճարելու ծանր պարտականությունից: Այժմ ևս Թուրքիայում ծայր առած «էթնիկ ինքնության ճգնաժամի» քննարկման շրջանակներում ի հայտ են գալիս նոր փաստեր Ցեղասպանության ժամանակ առևանգված հայ երեխաների, հատկապես աղջիկների մասին, որոնց և մուսուլմանների ամուսնության հետևանքով ներկայիս Թուրքիայում ձևավորվել է հայկական արյան որոշակի տոկոս ունեցող խառնածինների հոծ բանակ: Ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ երեխաների և մասնավորապես նրանց ազատման հարցով զբաղվել է նաև Ազգերի լիգան, որի որոշմամբ ստեղծվել է հետաքննող հանձնաժողով 1 , որի զեկույցում նշված են բավական ուշագրավ փաստեր: «Հայ կանանց ու երեխաներին գերությունից ազատելու աշխատանքները դժվարանում էին թուրքական կողմից մշտապես հարուցվող խոչընդոտների հետևանքով: Մասնավորապես, քրիստոնյա երեխաներին պարտադրում էին մոռացության մատնել իրենց ծագումը, կեղծվում էին նրանց ծննդյան վկայականները, երեխաներին թուրքական անուններ էին տրվում: Թուրքական մանկատներում մեծ թվով երեխաներ կային, որոնք ներկայացվում էին որպես քուրդ, սակայն իրականում նրանք հայեր էին: Նույն դժվարությունները հարուցվում էին նաև գերյալ քրիստոնյա կանանց հայտնաբերելու և ազատագրելու հարցում: 1 Պարսամյան Ս., Միրզոյան Ա., Ազգերի լիգայի փաստաթղթերն ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը։ http://www.genocide-museum.am/arm/g_brief_09.php 21

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

պանության տարիներին հայ երեխաների իսլամացման և թուրքացման

ակտիվ ջանքերով:

2. Հայ երեխաների իսլամացմանը և թուրքացմանը ներգրավված

են եղել նաև թուրքական հասարակության լայն շրջանակները.

Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը և

քրդերը առևանգել են բազմաթիվ հայ մանուկների և իսլամացրել:

Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի

փաստը, միևնույն ժամանակ շրջանառության մեջ է մտցրել

այն վարկածը, թե իբր «բարեգութ» թուրքերն ուղղակի հումանիստական

զգացումներից ելնելով՝ «փրկել» են աքսորյալ հայ

երեխաներին: Կողմ չլինելով բացարձակ գնահատականների՝

հնարավոր ենք համարում ընդունել, որ երբեմն, խիստ սակավ

դեպքերում կարելի է չբացառել նման վարկածը, բայց գերակշիռ

դեպքերում հայ երեխաներին խլել են բռնությամբ նրանց

իսլամացնելու, թուրքացնելու նպատակով և առաջնորդվել են ոչ

թե հումանիստական, այլ զուտ անձնական, նաև տնտեսական

շահերով: Հասկանալու համար թուրքերի և քրդերի՝ աքսորյալ

հայ երեխաներին «փրկելու» և իսլամացնելու շարժառիթները,

մեր կարծիքով, ամենևին երկրորդական չեն իսլամա-թուրքական

իրականության որոշ նրբերանգներ: Խլելով և ձուլելով հայ

երեխաներին՝ թուրքերը և քրդերը մի կողմից՝ ձեռք էին բերում

ձրի աշխատուժ, մյուս կողմից՝ հատկապես հայ աղջիկ երեխաները

համալրում էին նրանց հարեմները: Մի կարևոր նրբերանգ

ևս՝ կապված իսլամա-թուրքական ամուսնական սովորույթների

հետ, համաձայն որի՝ տղայի կողմն ուղղակի գնում է հարսին`

նրա ծնողներին վճարելով որոշակի գումար: Ձեռք բերելով հայ

20

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!