ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար ամսական 30 քուրուշ վճարել նրանց: Պետք է ցուցակագրել այդ երեխաների թվի և գտնվելու վայրի մասին տվյալները, դրանք ուղարկել կենտրոն 1 : Հատուկ նշվում է, որ այս երեխաները հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց տրվի մուսուլմանական կրթություն: Նույն բովանդակությամբ գրություններ հանդիպում են նաև հետագայում՝ ուղղված տարբեր նահանգների ղեկավարներին։ Ուշագրավ է այն, որ հրամաններում հատուկ նշվում էր, թե երեխաներին պետք է բաժանել հատկապես այն վայրերում, ուր հայեր չկան 2 : Նպատակը, ըստ երևույթին, այն էր, որ հետագայում նույնպես այդ երեխաները հնարավորություն չունենան շփվելու իրենց ազգակիցների հետ և հեշտությամբ ձուլվեն ու իսլամանան: Բացի այդ, օսմանյան կառավարությունը, չնայած պատերազմական վիճակին, իր նախաձեռնությամբ հայ որբերին հավաքել է թուրքական որբանոցներում` իսլամացնելու և թուրքացնելու նպատակով։ Օսմանյան արխիվներում պահպանվել են երիտթուրքական պարագլուխ, ռազմական նախարար Էնվերի գրությունները՝ ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին, որտեղ նա ցանկություն էր հայտնում և պահանջում, որ հայ որբերն ուղարկվեն հատկապես թուրքական որբանոցներ: Էնվերի՝ ներքին գործերի նախարարությանն ուղղված 1916թ. մայիսի 9-ի գրության մեջ նշվում է. «Կրոնափոխ և ոչ կրոնափոխ հայ որբերին եթե վերցնեք մեր որբանոցները, ես պատ- 1 Gürün K., Ermeni dosyası, Ankara, 1988, s. 287; նույնը տե՛ս նաև Atnur İ., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 65. 2 Atnur İ., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 66. 18

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ րաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը» 1 : Կրթության նախարարության՝ Մարդինի նահանգապետարան ուղարկած 1916թ. հունիսի 1-ի ծածկագիր հեռագրում նշվում է, որ Մարդինի որբանոց պետք է վերցնել միայն իսլամացած հայ երեխաներին 2 : Ավելի վաղ՝ 1916թ. ապրիլի 30-ին, անխնամ մնացած հայ կանանց և երեխաների վերաբերյալ ներքին գործերի նախարարության հրապարակած ընդհանուր հրամանի 3-րդ կետում հստակ նշվում էր. «Մինչև 12 տարեկան հայ երեխաներին վերցնել մեր որբանոցները» 3 : Կարելի է եզրակացնել, որ Էնվերի և մյուսների՝ հայ որբերին հատկապես թուրքական որբանոցներ վերցնելու շահագրգռվածությունը պայմանավորված էր նրանց իսլամացնելու և ձուլելու ցանկությամբ, քանի որ այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գործում էին եվրոպական, ամերիկյան միսիոներական որբանոցներ ևս: Որբ հայ երեխաների իսլամացման և ձուլման հարցով հետաքրքրված մյուս բարձրաստիճան պաշտոնյան հայտնի երիտթուրքական պարագլուխ Ջեմալ փաշան էր, որը զբաղվել է Սիրիայում և Լիբանանում գտնվող հայ որբերի հարցերով: Նրա նախաձեռնությամբ Ային Թուրա ֆրանսիական ճիզվիտական միսիային պատկանող մենաստանում ստեղծվել է որբանոց, ուր հավաքվել են հայ երեխաները՝ իսլամացվելու և թուրքացվելու նպատակով 4 : Ջեմալը հատուկ Ստամբուլից հրավիրել է պանթուրքիստ կին գրող Հալիդե Էդիբին, որը հայտնի է Ցեղաս- 1 Նույն տեղում, էջ 56-57: 2 Նույն տեղում, էջ 57: 3 Նույն տեղում, էջ 67: 4 Parseghian N., New revelations on the Armenian genocide, http://www.aztagdaily.com/EnglishSupplement/FEA_02012006_0001.htm 19

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը

հոգող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար

ամսական 30 քուրուշ վճարել նրանց: Պետք է ցուցակագրել այդ

երեխաների թվի և գտնվելու վայրի մասին տվյալները, դրանք

ուղարկել կենտրոն 1 : Հատուկ նշվում է, որ այս երեխաները

հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց

տրվի մուսուլմանական կրթություն: Նույն բովանդակությամբ

գրություններ հանդիպում են նաև հետագայում՝ ուղղված տարբեր

նահանգների ղեկավարներին։ Ուշագրավ է այն, որ հրամաններում

հատուկ նշվում էր, թե երեխաներին պետք է բաժանել

հատկապես այն վայրերում, ուր հայեր չկան 2 : Նպատակը,

ըստ երևույթին, այն էր, որ հետագայում նույնպես այդ երեխաները

հնարավորություն չունենան շփվելու իրենց ազգակիցների

հետ և հեշտությամբ ձուլվեն ու իսլամանան:

Բացի այդ, օսմանյան կառավարությունը, չնայած պատերազմական

վիճակին, իր նախաձեռնությամբ հայ որբերին հավաքել

է թուրքական որբանոցներում` իսլամացնելու և թուրքացնելու

նպատակով։ Օսմանյան արխիվներում պահպանվել

են երիտթուրքական պարագլուխ, ռազմական նախարար Էնվերի

գրությունները՝ ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին,

որտեղ նա ցանկություն էր հայտնում և պահանջում, որ

հայ որբերն ուղարկվեն հատկապես թուրքական որբանոցներ:

Էնվերի՝ ներքին գործերի նախարարությանն ուղղված 1916թ.

մայիսի 9-ի գրության մեջ նշվում է. «Կրոնափոխ և ոչ կրոնափոխ

հայ որբերին եթե վերցնեք մեր որբանոցները, ես պատ-

1

Gürün K., Ermeni dosyası, Ankara, 1988, s. 287; նույնը տե՛ս նաև Atnur İ., Türkiyede

Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 65.

2

Atnur İ., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 66.

18

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!