ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ Թուրքիայում ներկայումս բնակվող կրոնափոխ հայերի խնդրի ամենաբարդ կողմերից է նրանց թվաքանակի հարցը, քանի որ հստակ թվեր ներկայացնելը կապված է մի շարք խոչընդոտների հետ: Շրջանառվող թվերը տատանվում են հարյուր հազարից մինչև մի քանի միլիոնի սահմաններում, սակայն մենք հակված ենք ավելի զուսպ գնահատականների: Բացի այդ, խոսելով թվերի մասին` պետք է տարբերակումներ արվեն ծպտյալ և իսլամացված, հայերի ու նրանց սերունդների, խառնածինների միջև, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: Այս թեմայի համատեքստում հարկ եմ համարում մեջբերել Հրանտ Դինքի տեսակետը, որը, կարելի է ասել, տասնամյակներով ուշադրության կենտրոնում է պահել Թուրքիայի բռնի իսլամացված հայերի խնդիրը: Դինքը իր, թերևս, վերջին հարցազրույցներից մեկում անդրադառնում է իսլամացված հայերի խնդրին և խոսում նրանց թվաքանակի մասին. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապարակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ և ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ և ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթէ Թուրքիան Եվրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով (ընդգծումը մերն է- Ռ.Մ.)։ Ինծի համար շատ կարևոր հարց է այս հարցով աշխատիլ և գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարևոր է գտնել այդպիսի հայ մը և իրեն տալ իր հայութիւնը» 1 ։ 1 Հանդիպում` Պոլիս հրատարակվուող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանդ Տինքի հետ, Օրակարգ, Գլենդել, 10.01.2007: 16

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Հայ երեխաների բռնի իսլամացումը Հայոց ցեղասպանության տարիներին Առանձին և լուրջ ուսումնասիրության թեմա է Ցեղասպանության ընթացքում առևանգված կամ ծնողների կոտորվելուց հետո մի կերպ փրկված հայ երեխաների հարցը։ Ինչպես վկայում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և թուրքական, Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ երեխաներ են առևանգվել թուրքերի և քրդերի կողմից: Որբ մնացած հայ երեխաների մի մասն էլ օսմանյան իշխանությունների հրամանով և նախաձեռնությամբ բաժանվել է մուսուլման ընտանիքներին 1 , ինչպես նաև հավաքվել են թուրքական որբանոցներում և իսլամացվել: Այս մասին վկայող փաստեր են պահպանված օսմանյան արխիվներում: Համադրելով տարբեր աղբյուրների ներկայացրած փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով՝ պետության և հասարակության լայն խավերի կողմից. 1. Ծնողներին կորցրած, կոտորածից մի կերպ փրկված, անտեր, անտուն, անխնամ մնացած հայ երեխաները պետության կամքով իսլամացվել են և բաժանվել մուսուլման ընտանիքներին: Որպես վերը նշվածը հաստատող օրինակ կարելի է մեջբերել օսմանյան արխիվում պահպանված 1915թ. հուլիսի 10-ով թվագրված պաշտոնական հրամանը, որտեղ ասվում է, որ իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին, հատկապես այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, ուր հայեր չկան: Եթե երեխաների 1 Başyurt E., Ermeni evlatlıklar, İstanbul, 2006, s. 36. 17

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թուրքիայում ներկայումս բնակվող կրոնափոխ հայերի

խնդրի ամենաբարդ կողմերից է նրանց թվաքանակի հարցը,

քանի որ հստակ թվեր ներկայացնելը կապված է մի շարք խոչընդոտների

հետ: Շրջանառվող թվերը տատանվում են հարյուր

հազարից մինչև մի քանի միլիոնի սահմաններում, սակայն մենք

հակված ենք ավելի զուսպ գնահատականների: Բացի այդ, խոսելով

թվերի մասին` պետք է տարբերակումներ արվեն ծպտյալ

և իսլամացված, հայերի ու նրանց սերունդների, խառնածինների

միջև, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: Այս թեմայի

համատեքստում հարկ եմ համարում մեջբերել Հրանտ Դինքի

տեսակետը, որը, կարելի է ասել, տասնամյակներով ուշադրության

կենտրոնում է պահել Թուրքիայի բռնի իսլամացված հայերի

խնդիրը: Դինքը իր, թերևս, վերջին հարցազրույցներից մեկում

անդրադառնում է իսլամացված հայերի խնդրին և խոսում

նրանց թվաքանակի մասին. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ

կան, որ քաջութիւն ունին հրապարակաւ արտայայտուելու,

գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ

մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ և ես ըսեմ, որ

ապագայ հայ կեանքի ամենամեծ և ամենայուսալի աշխատանքներէն

մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթէ Թուրքիան Եվրոմիութեան

անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն

երկու միլիոն ևս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող

իսլամ հայերու թիւով (ընդգծումը մերն է- Ռ.Մ.)։ Ինծի համար

շատ կարևոր հարց է այս հարցով աշխատիլ և գտնիլ այդ կորսուածները,

ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարևոր է գտնել

այդպիսի հայ մը և իրեն տալ իր հայութիւնը» 1 ։

1

Հանդիպում` Պոլիս հրատարակվուող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանդ

Տինքի հետ, Օրակարգ, Գլենդել, 10.01.2007:

16

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!