06.09.2015 Views

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

տանի տարածքներ, իսկ հազվադեպ գաղտնի այցերին միշտ

հետևել են ճնշումներ, բռնարարքներ:

Ահա այսպիսի պայմաններում գոյատևած քրիստոնեադավան

սասունցիների կղզյակների հանդեպ արդեն 1950-ականներին

սկսվում է իսլամացման ալիքը: 1950-ականների վերջին

պետական տարբեր գերատեսչությունների կողմից հայերին իսլամ

ընդունելու կոչ-պահանջ է ներկայացվել, որը, սակայն, հակազդեցություն

է առաջացրել սասունցիների մի մասի շրջանում,

որոնք մերժել են պարտադրված կրոնափոխությունը: Սակայն

ճնշումները շարունակվել են, ընդ որում՝ դրանցում ընդգրկվել

են նաև ուժային կառույցները: Այս ամենի հետևանքով

քրիստոնյա հայերի մի մասը, գոնե արտաքուստ, տեղի է տվել և

ընդունել իսլամ: Բռնի մեթոդներին զուգահեռ թուրքական պետությունը

գործի է դրել նաև այլ միջոցներ, և առանց հոգևորականի

հայկական գյուղեր հաճախ սկսել են այցելել մուսուլմանական

իմամներ, շեյխեր, որոնք փորձել են համոզել տեղի

բնակչությանը կամովին ընդունել իսլամ, որպեսզի հնարավոր

լինի կատարել իրենց արարողությունները` հարսանիք, կնունք,

թաղում և այլն: Այս մեթոդը նույնպես արդյունք է տվել, քանի որ

հովվապետից զրկված հայերը ստիպված են եղել դիմել այդ քայլին:

Սակայն ուշագրավ է, որ ըստ մեր զրուցակիցների, իրենց

ազգակիցների կրոնափոխությունը միանշանակ չի ընդունվել

շրջապատի հայերի կողմից, որոնք անթաքույց քննադատել են

կրոնափոխներին։ Երբեմն դա օգնել է իսլամացման դադարեցմանը

կամ ծավալների նվազմանը: Ըստ տարբեր աղբյուրների

վկայությունների՝ այդ վայրերում հայերի իսլամացման դեպքեր

գրանցվել են նաև ավելի ուշ տարիներին, օրինակ` 1980-ականներին:

Շարունակվող հալածանքները ստիպել են Սասունի վե-

14

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!