ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ... ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ - ՀՀ սփյուռքի ...

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ 12 • Ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ։ • Որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ։ • Սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով։ Խոսելով Ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման մասին՝ թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են, թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել։ Սակայն, ինչպես վերը նշվեց, «կամովինն» իրականում մահի և կյանքի միջև ընտրություն էր նշանակում: Որոշ թվով հայերի պարտադրվել է իսլամ ընդունել, բայց դա համատարած բնույթ չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ թուրքական պետական մեքենան 1915-ին իրականում ցանկացել է բնաջնջել, այլ ոչ թե ձուլել հայերին։ Այս փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Ցեղասպանության տարիներին հայերի «կամովին» մուսուլմանություն ընդունելու պատրաստակամությունը ոչ միշտ է միանշանակ հավանության արժանացել իշխանությունների կողմից։ Օրինակ, Թուրքիայի կառավարության օսմանյան արխիվում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը, որոնցում նա պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին 1 ։ 1 Dündar F., Modern Türkiyenin şifresi. İttihat ve Terakki’nin etnisite mühendisliği (1913-1918), İstanbul, 2008 (2-inci baskı), s. 301.

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Կրոնափոխ հայերի խնդրի չլուսաբանված էջերից է արդեն հանրապետական Թուրքիայում հայերի բռնի իսլամացմանն ուղղված պետական քաղաքականությունը, որի մասին առանձին դրվագներ երբեմն սպրդել են մամուլի էջերում։ Սակայն մենք կցանկանայինք կոնկրետացնելով աշխարհագրությունը` ներկայացնել Սասունում անցյալ դարի կեսերին հայերի բեկորների հանդեպ կիրառված իսլամացման քաղաքականության որոշ դրվագներ: Ավելորդ չենք համարում նշել, որ այդ մասին փաստերն անձամբ ենք գրի առել հենց տեղում իրականացրած դաշտային-հետազոտական աշխատանքների ընթացքում: Տարբեր աղբյուրներում հանդիպում են կցկտուր տվյալներ, որոնք վկայում են, որ Սասունում մնացել են ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված, այնպես էլ տարբեր ճանապարհներով փրկված քրիստոնեադավան հայեր։ Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը զուգորդվել է նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմամբ (մշակութային ցեղասպանություն), և 1915-ից հետո պատմական Հայաստանի տարածքի կիսավեր կամ ամբողջովին ոչնչացված եկեղեցիներում ու վանքերում անհնար է եղել հայ հոգևորականների ներկայությունը։ Այս պայմաններում Սասունի վերապրած քրիստոնյա հայերը կրոնական ծեսերի կատարման հարցում բախվել են լուրջ խոչընդոտների։ Միամտություն կլինի կարծել, թե Ցեղասպանությանը հաջորդած տարիներին քրիստոնեությունը պահպանած սասունցիներին հայ հոգևորականով չապահովելը միայն Հայոց պատրիարքության «անտարբերություն»-ից է բխում։ Պարզ է, որ պետական լուրջ հսկողությունը թույլ չի տվել հայ հոգևորականներին գալ պատմական Հայաս- 13

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

12

• Ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից

բռնի որդեգրված հայ երեխաներ։

• Որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման

հարևանների կամ այլ մարդկանց մոտ։

• Սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ

մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ

և կամքով։

Խոսելով Ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման

մասին՝ թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են,

թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել։ Սակայն, ինչպես

վերը նշվեց, «կամովինն» իրականում մահի և կյանքի միջև

ընտրություն էր նշանակում: Որոշ թվով հայերի պարտադրվել է

իսլամ ընդունել, բայց դա համատարած բնույթ չի ունեցել և չէր

էլ կարող ունենալ, քանի որ թուրքական պետական մեքենան

1915-ին իրականում ցանկացել է բնաջնջել, այլ ոչ թե ձուլել հայերին։

Այս փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ

Ցեղասպանության տարիներին հայերի «կամովին» մուսուլմանություն

ընդունելու պատրաստակամությունը ոչ միշտ է միանշանակ

հավանության արժանացել իշխանությունների կողմից։

Օրինակ, Թուրքիայի կառավարության օսմանյան արխիվում

պահպանվել են ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաների,

առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝

հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը,

որոնցում նա պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը

և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ

ընդունած հայերին 1 ։

1

Dündar F., Modern Türkiyenin şifresi. İttihat ve Terakki’nin etnisite mühendisliği

(1913-1918), İstanbul, 2008 (2-inci baskı), s. 301.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!