06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

մից Նկարիչների միությունում կազմակերպվեց նախադեպը չունեցող

առաջին խեցեգործական ցուցահանդեսը, որ կոչվում էր

Հայկական խեցեգործության «Հետահայացը»: Այստեղ ներկայացված

էին Հռիփսիմե Սիմոնյանից և Ռուբեն Շահվերդյանից սկսած

մինչև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ցուցահանդեսի

նպատակն էր ցույց տալ հայ նոր խեցեգործության պատմությունն

ու զարգացման միտումները: Դա նաև որոշ առումներով բողոք էր

պարունակում տիրող իրականության դեմ և մեկ անգամ ևս հաստատում

էր արվեստագետի ոգու հաստատությունն ու իր արվեստին

նվիրվածությունը: Այցելուներն ապշած էին, թե ինչպես

մենք` երիտասարդ ստեղծագործողներս, կարողացել ենք այդ

ճգնաժամային պայմաններում նոր աշխատանքներ ներկայացնել,

քանզի մեր բնագավառն անմիջականորեն կապված է էլեկտրաէներգիայի

հետ:

Այնուհետև 1999թ. էլ մենք կազմակերպեցինք մեկ այլ` «Հայկական

խեցեգործության ռելիեֆ» ցուցահանդեսը, որին մասնակցեցին

ժամանակակից բոլոր գործող խեցեգործները: Ներկայացված

էր ավանդականից մինչև խիստ ժամանակակից խեցեգործությունը:

Աշխատանքները շատ բազմաբնույթ և բազմաժանր

էին` ոճերի և ուղղությունների առումով: Ցուցահանդեսին մասնակցում

էին թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ ինքնուս ստեղծագործողներ:

Ցուցադրված էին ավանդական խեցեգործական աղամանից մինչև

նորարարական կերամիկական օբյեկտ, ինստալացիա, ֆոտո և

վիդեոինստալացիա:

– Խեցեգործությունն առանձնահատուկ արվեստ է, որ պահանջում

է նյութատեխնիկական հագեցվածություն, լաբորատոր

պայմաններ: Խեցեգործը նաև որոշ առումներով նորարար ու փորձարար

պետք է լինի: Հայտնի է, որ խորհրդային տարիներին այս

ամենը դրված էր պատշաճ մակարդակի վրա, գործում էր գիտական

լաբորատորիա, ինչպիսի՞ն է այսօր իրավիճակն այդ առումով:

99

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!