06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

հայ խեցեգործական ավանդույթները, այն խիստ ազգային էր իր

բովանդակությամբ, բայց միևնույն ժամանակ խիստ ժամանակակից`

մոտեցումներով:

Գրեթե միևնույն տարիներին խեցեգործությանն է անդրադառնում

նաև Ռուբեն Շահվերդյանը, որի ստեղծագործությունները,

ի տարբերություն Հ.Սիմոնյանի, նվիրված էին քաղաքային

ֆոլկլորի ավանդույթներին ու մոտիվներին: Նրա ստեղծագործություններում

վերակենդանանում է 20-ականների քաղաքի կերպարը`

մի փոքր թատերականացված մոտեցմամբ:

Հռիփսիմե Սիմոնյանը և Ռուբեն Շահվերդյանը դառնում են

հայկական նոր խեցեգործության հիմնադիրներ:

– Ի՞նչ շարունակություն և զարգացում ապրեց նրանց

սկսած գործը:

– Հ.Սիմոնյանի և Ռ.Շահվերդյանի գործունեությանը մի փոքր

ուշ միանում է Հմայակ Բդեյանը: Նա ստեղծում է խեցեգործական

դեկորատիվ քանդակներ քաղաքային միջավայրի, այգիների, պուրակների,

էքստերիերների և ինտերիերների համար: Դա ժամանակաշրջան

էր, երբ խեցեգործներն ու ճարտարապետները հաճախ

համագործակցում էին, որի արդյունքում ստեղծվում էին դեկորատիվ

քանդակներ ու սափորներ, պաննոներ խեցեգործական սալիկներից`

հանդիսանալով շենքերի ներքին և արտաքին հարդարման

ճարտարապետական մտահղացման ավարտուն ակորդ:

Նրանց հաջորդած սերունդը` Վան Սողոմոնյան, Նոնա Գաբրիելյան,

Վլադիմիր Աթանյան, Գագիկ Ալումյան, խեցեգործությունը

բարձրացրեց մեկ այլ, նոր մակարդակի` հեռանալով ազգագրական

մոտիվներից։ Սկսեցին ուսումնասիրվել նյութի անսահման

հնարավորությունները։ Վերարտադրելով շրջապատող աշխարհի

իրեղեն առարկաները (աթոռ, ընկույզ, գիրք)` նրանք դրանց հաղորդում

էին ծավալային ինքնատիպ իմաստավորում:

97

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!