06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

որպես արվեստի, վերածնության խնդիրը: Եվ այս գործընթացում

բացառիկ կարևոր դերակատարում է ունենում Հռիփսիմե Սիմոնյանի

ծավալած ստեղծագործական, կազմակերպչական, հետազոտական

և մանկավարժական գործունեությունը:

Հռիփսիմե Սիմոնյանի արվեստում ներդաշնակեցված էր

նկարչի և փորձարարի տաղանդը, նա անընդհատ նոր արտահայտչամիջոցների,

տեխնիկաների, նոր ծավալների և գեղարվեստական

լուծումների որոնումների մեջ էր: Նրա բացառիկ կազմակերպչական

տաղանդը և կուտակած մասնագիտական փորձն ու

գիտելիքները փոխանցելու ձգտումը դրսևորվում էին նրա մանկավարժական

գործունեությամբ և ժողովրդական ու դեկորատիվ

արվեստի վերաբերյալ կոնֆերանսներում կարդացած զեկուցումներում,

մամուլի հրապարակումներում: Նա գեղարվեստաթատերական

ինստիտուտում (այժմ՝ Գեղարվեստի ակադեմիա) ստեղծում

է խեցեգործության բաժին, Նկարիչների միությունում հիմնում

է կիրառական արվեստի մասնաճյուղ: Հայաստանի Գիտությունների

ակադեմիայում, Արվեստի ինստիտուտին կից խեցեգործական

լաբորատորիայի հիմնադիրներից մեկն է եղել:

– Հ.Սիմոնյանի արվեստում ի՞նչ դեր ունեցան ժողովրդական

խեցեգործական ավանդույթները:

– Հայկական նոր շրջանի խեցեգործության զարգացման

գործընթացում մեծ դեր են կատարում հնագույն հայկական խեցեգործության

նմուշները, ժողովրդական արվեստը, որը գտնվում էր

հայ ստեղծագործողի ուշադրության կիզակետում: Պատերազմից

հետո Հռիփսիմե Սիմոնյանը հաճախ կազմակերպում էր այցելություններ

հայկական գյուղեր` ժողովրդական վարպետների

ստեղծագործություններին մոտիկից ծանոթանալու նպատակով:

Եվ կուտակված փորձն ու գիտելիքները փայլուն կերպով դրսևորվում

էին նրա քանդակներում` ազգագրական մոտիվների և ժողովրդական

ստեղծագործության հնարքների ազատ մեկնաբանմամբ:

Հ.Սիմոնյանի արվեստը ներառում էր հեռավոր անցյալի

96

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!