06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

Ջարդված խեցեղեն անոթիս դեմ

Մի մարտնչիր ուժգին /Բան ԿԶ: Բ/

Դու` վեր երկրային բոլոր կրքերից,

Ես անարգ կավ եմ ու գարշելի հող /Բան ՁԳ: Բ/

Խեցեգործությունը ծագել է մարդկության պատմության

վաղնջական ժամանակաշրջանում: Ըստ Հին աշխարհի մարդու

պատկերացումների, առաջին խեցեգործներն իրենք` արարիչ

աստվածներն էին. այդպես էր թե՛ շումերական, թե՛ եգիպտական

և այլ առասպելաբանություններում:

Հայ միջնադարյան և հետագայի արհեստակցական միություններից

յուրաքանչյուրն ուներ իր արհեստի նախահայրը։

Բրուտագործների նախահայրը Հայր Աստվածն էր, քանզի նա էր

առաջինը, որ կավից կերտեց մարդուն:

Հայկական լեռնաշխարհում խեցեգործությունը հազարամյակների

պատմություն ունի, որի մասին վկայում են հնագիտական

պեղումների արդյունքում հայտնաբերված բազմահազար

նմուշները: Այն գոյություն է ունեցել անընդհատ և ամեն ժամանակաշրջանում

փոփոխվելով, զարգանալով ու փոխակերպվելով`

հասել մինչև մեր օրերը: Հայաստանի տարածքից հայտնաբերված

խեցեգործական նմուշները ցուցադրված են Հայաստանի

պատմության պետական թանգարանում, Երևանի պատմության,

Էրեբունու և Սարդարապատի թանգարաններում և այլուր:

Նրանց նվիրված են մի շարք գիտական ուսումնասիրություններ,

և այդ գործընթացը շարունակվում է առ այսօր, քանզի յուրաքանչյուր

հնավայրի պեղումներից հայտնաբերվում է նոր և բազմազան

ու տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նյութ: Սակայն

մեր հարցազրույցը նվիրված է ոչ թե հայ խեցեգործության

հնամենի ավանդույթներին ու զարգացման պատմությանը, այլ

նրա նորօրյա դրսևորումներին:

94

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!