06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

91

Հայկական գորգարվեստի շուրջ

թողած մշակութային ժառանգությանն ու այն ըստ արժանվույն

ներկայացնել համաշխարհային մշակութային համակարգում: Չէ՞

որ Հայկական լեռնաշխարհը գորգի հնամենի օրրաններից է, իսկ

հայ ժողովուրդը` դրա ստեղծողներից մեկը:

Պետք է լինեն ծրագիր ու դրա իրականացման պետական

նպատակամղվածություն, և ոչ միայն այս, այլև բոլոր մշակութային

ոլորտներում, քանզի հանրույթն առանց մշակութային

պատվարի փաստորեն անպաշտպան է: Մեր գորգերի ուսումնասիրման

ու մանավանդ գորգի թանգարան-հետազոտական կենտրոն

ստեղծելու անհրաժեշտության մասին բազմիցս տեղեկացրել

ենք ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ Մշակույթի նախարարությանը:

Գորգի թանգարան ստեղծելու գաղափարը կար, ու

այդ ուղղությամբ նկատելի գործ էր արվել 1980-ական թվականներին:

Ի դեպ, գորգի թանգարան հիմնադրելու ակնկալիքով ստեղծվել

էր ամենակարևորը` Ազգագրության թանգարանի հայկական

գորգերի խոշորագույն հավաքածուն:

Ամեն դեպքում, գորգագործական մշակույթի, գորգի ուսումնասիրման

գործը մեկ կամ մի քանի անհատների գործ չէ։ Արդեն

ասացինք, թե ինչ զարգացումներ է այն ունեցել մեր հարևանների

մոտ: Հայաստանը, լինելով գորգագործական մշակույթի ձևավորման

օրրաններից մեկը, չունի գորգի թանգարան, գորգարվեստի

հետազոտման որևէ հաստատություն, մի քանի տարի առաջ էլ

վերացավ հանրապետությունում եղած միակ` Հայաստանի ազգագրության

պետական թանգարանի գեղարվեստական գործվածքի

բաժինը: Մինչդեռ նույն այդ թանգարանում, ինչպես արդեն

նշեցի, պահվում է աշխարհում հայկական գորգի խոշորագույն

հավաքածուներից մեկը: Այսպիսին է մեր իրականությունը:

– Մի վերջին հարց. Դուք նշեցիք, որ ունեք չհրատարակված

գիրք՝ «Հայոց գորգերի տիպաբանություն», ինչո՞ւ չեք հրատարակում

այն:

– Այո, իմ աշխատանքը վաղուց պատրաստ է, քննարկված

գիտական շրջանակներում և հավանության արժանացած, ես

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!