06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

– Երբ այդ տարբեր ժանրերում, տարբեր տեղերում ցրված

բեկորները, ծեփոնները ի մի են բերվում, մեր առջև բացվում է մի

այնպիսի հրաշք տիեզերական-առասպելաբանական պատկերացում,

որ զարմանում ես ու հիանում, թե ինչպես է, որ այս ամենը

եղել է և մենք չենք իմացել այդ մասին:

Ես այստեղ վերականգնել եմ տիեզերական ծառի (տիեզերքի

նախնական կառուցվածքի հիմնական ձևը), սարի և սյան մասին

հայ ժողովրդի պատկերացումները, որոնք երեքն էլ պահպանվել

են մեր ժողովրդական ավանդության մեջ՝ տարբեր ժանրերում

և տարբեր ձևերով:

Անդրադարձել եմ նաև նյութական մշակույթի հուշարձաններին

և «վիշապներ» կոչվող մեր քարակոթողներին ու նրանց պատկերագրության

մեկնաբանությունը: «Վիշապներ» կոչվող քարակոթողներին՝

այդ մեծ ձկներին, ես տվել եմ նոր մեկնաբանություն:

Այս աշխատությունում ես վերականգնել եմ տիեզերաշինական

արքետիպային մեր ընկալումները: Այնուհետև անդրադարձել

եմ երկնային մարմինների ու լուսատուների հետ կապված

պատկերացումներին՝ արև, լուսին, աստղեր, համաստեղություններ:

Մեկնաբանել եմ հնդեվրոպական հիմնական առասպելի՝

ամպրոպային առասպելների և երևույթների դրսևորումները հայոց

մեջ: Հայտնի է, որ այս «ամպրոպային առասպելի» լավագույն

հետազոտողներն են եղել գերմանացի հայտնի առասպելաբաններ

Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրներն ու նրանց հետևորդները:

Պետք է նշեմ, որ իմ ելակետներում ես հետևել եմ հենց

նրանց մեթոդներին, նրանց առաջ քաշած վերակազմություններին:

Չնայած Գրիմ եղբայրների մեթոդը հետագայում քննադատվեց,

սակայն Յակոբ Գրիմի «Գերմանական առասպելաբանությունը»,

իմ կարծիքով, դարակազմիկ և կոթողային աշխատանք է:

Այնուհետև, իմ աշխատության մեջ, բնության երևույթների

ուսումնասիրումից հետո, «իջել» եմ երկիր, բնատարածք, հայկական

բլուրներ, սարեր, գետեր, դաշտեր, աշխարհագրական լանդշաֆտ,

հետո կենդանական, բուսական աշխարհ և արդեն հավա-

9

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!