06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական գորգարվեստի շուրջ

– Ինչպե՞ս բացատրել, այնուհանդերձ, այս հանգամանքը, չէ՞

որ բազում փաստեր բերվեցին վերը, որոնք ապացուցում էին

բոլորովին հակառակը. հայտնի է, որ գիտական հրապարակումներ

են եղել թե՛ այստեղ, թե՛ դրսում, որոնք ապացուցում են նման

տեսակետների չհիմնավորվածությունը: Եվ մի հարց էլ. ինչպե՞ս

կարող է քոչվոր ժողովուրդն ունենալ գորգագործություն. ծանոթ

լինելով գորգի ստեղծման գործընթացին` թվում է, որ դրանք

անհամատեղելի երևույթներ են:

– Այս վերջին հարցադրման առումով ասեմ, որ քոչվորական

տնտեսաձևը բացարձակապես հարմար չէ գորգագործությամբ

զբաղվելու համար, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ են

տևական ժամանակ, լուսավոր և չոր տարածք ու մանավանդ

բնակության հիմնական վայր: Հենց միայն գորգ գործելու զանգվածեղ

հարմարանքը` տորքը, նպատակահարմար չէ տեղից տեղ

փոխադրել, իսկ կիսավարտ գորգն ընդհանրապես ենթակա չէ

տեղափոխման:

Ինչ վերաբերում է հարցի սկզբին, նշեմ, որ թեև XIXդ. վերջերից,

երբ գորգարվեստը դարձավ ուսումնասիրման առարկա, մի

շարք արվեստաբաններ, օրինակ՝ շվեդ հայտնի արևելագետ

Ֆրիդրիխ Մարտինը, արևելյան գորգերի համակարգում տարանջատեցին

նաև հայկական գորգերը, մասնավորապես՝ վիշապագորգերը,

այդուհանդերձ, հետագայում, ինչպես արդեն ասացինք,

առավել ընդունելի համարվեց դրանց սելջուկյան ծագում ունենալու

տեսակետը: Այս ասպարեզում, ըստ իս, շատ մեծ դեր խաղաց

այն պարագան, որ գիտական շրջանակներում արդեն առկա էին

առևտրականների կողմից գորգերին տրված ապրանքային անվանումները,

որոնք ներկայացնում էին գորգի առևտրով հայտնի

քաղաքներ ու այնտեղ բնակվող ժողովուրդներ, որոնք, բնականաբար,

միշտ չէ, որ իրականում էլ ունեցել են գորգագործական մշակույթ:

Խնդիրը բարդացնում էր նաև այն հանգամանքը, որ ուսումնասիրողներից

շատերը չունեին այդ տարածաշրջանների ու

ժողովուրդների պատմությանն ու մշակույթին վերաբերող գիտե-

88

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!