06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական գորգարվեստի շուրջ

ու XXդ. սկզբներին` Բեռլինի կայսերական թանգարանի մշակութաբան

արևելագետներ Ֆ.Կարաբաչեկի ու Վ.Բոդեի կողմից:

Հետագայում այդ ամենը միտումնավոր կերպով նպատակամղվեց

իսլամական և, մասնավորապես, թուրք-սելջուկյան մշակույթի

նշանակության ուռճացմանն ու դրա դերի չափազանցմանն ինչպես

գորգարվեստի բնագավառում, այնպես էլ Հարավարևմտյան

Ասիայի ժողովուրդների մշակութային համակարգում առհասարակ:

1930-40-ական թթ. գերմանացի և ամերիկացի թուրքամետ

արևելագետները (Ա.Պոոպ, Կ.Էրդման և այլք) և այնուհետև, իհարկե,

թուրք մշակութաբանները (Օքթայ Ասլանապա, Շերարե Եդկին,

Բալքիս Բալփինար, Նեյաթ Դիարբեքիրլի և այլն), վերը հիշատակվածների

հետ միասին, իբրև առհասարակ արևելյան գորգերի

ընդհանրացված անվանում, լայն շրջանառության մեջ են դրել նաև

«սելջուկյան» գորգ հասկացությունը: Փաստորեն, այդ տեսության

հետևորդները, զարգացնելով պանթուրքիզմի գաղափարախոսությունը,

սելջուկ-թուրքմենական և մոնղոլական վաչկատուն ցեղերի

տարածաշրջան ներթափանցումը ներկայացնում են իբրև

Պատմական Հայաստանում և Փոքր Ասիայում տնտեսության ու

մշակույթի զարգացման, իսկ որոշ արհեստների, մասնավորապես՝

գորգագործության առումով, նաև սկզբնավորման գործոն:

Ըստ այս հեղինակների կարծիքների՝ Հայկական լեռնաշխարհում

և առհասարակ Առաջավոր Ասիայում գորգագործությունն

ու կարպետագործությունը սկզբնավորվել են XI-XIIդդ.:

Արդեն հիշատակված Կուրտ Էրդմանն այդ առումով հատկապես

շեշտադրում է խավոտ գործվածքը` գորգերը, անտեսելով պատմական

բազում տվյալներն ու վկայությունները: Նույնիսկ Մարկո

Պոլոյի հայտնի վկայության` Կեսարիայում և շրջակայքում հայերի

և հույների կողմից բարձրորակ գորգեր գործելու մասին տեղեկության

առնչությամբ այդ «հետազոտողը» գրել է, որ «Անատոլիայում

հույներն ու հայերն առհասարակ առնչություն չունեին

գորգագործության հետ»:

87

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!