06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական գորգարվեստի շուրջ

Միաժամանակ, զգալի փոփոխությունների է ենթարկվում Հայաստանի

ժողովրդագրական պատկերը, մասնավորապես՝ երբեմնի

հայաբնակ, առևտրական ճանապարհներին տեղաբաշխված խոշոր

քաղաքներում բնակություն են հաստատում և աստիճանաբար

նստակեցության են անցնում երբեմնի քոչվոր ու կիսաքոչվոր եկվոր

ցեղերը, փոխվում են բնակավայրերի անվանումները, փոխվում

է գորգի առևտրի բնույթը. հայտնվում են գնորդներ, որոնք

գորգագործական կենտրոններում տնայնագործներից ու բնակչությունից

ձեռք են բերում մեծաքանակ գորգեր ու դրանք վերավաճառում

տվյալ դարաշրջանի առևտրաշատ այլ քաղաքներում: Ընդ

որում, դրանք արդեն սկսում են վաճառել շուկայում հեղինակություն

վայելող որևէ տիպի կամ գորգագործությամբ արդեն անուն

հանած բնավակավայրի անունով: Այս ճանապարհով էլ երբեմնի

հայկական գորգերը Եվրոպայում ու Ամերիկայում հայտնվում են

օտարահունչ անվանումներով:

Ամեն դեպքում, XIXդ. վերջերից և հատկապես XXդ. առաջին

քառորդից սկսած, երբ հրապարակ եկան արևելյան գորգերի

մասին առաջին ուսումնասիրությունները, լայնորեն կիրառվում

են «Թավրիզ», «Անատոլիա», «Թուրքմեն», «Գյանջա», «Շիրվան»,

«Ղազախ», «Դերբենտ», «Աֆշար» անվանումները և մանավանդ

«Քոչվորական գորգ», «Մուսուլմանական գորգ» հասկացությունները:

Կան գորգագիտության որոշակի կենտրոններ, որոնք ուղղակի

չեն ընդունում «հայկական գորգ» հասկացությունը:

– Փաստորեն, գորգագործական մշակույթի պատմության

բնագավառը, կարելի է ասել, քաղաքականացվա՞ծ է:

– Անտարակույս: Միանշանակորեն, դա կոնկրետ վարվող

քաղաքականություն է թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի ուսումնասիրողների

կողմից, ըստ որոնց՝ մինչև սելջուկների մուտքն այս

տարածաշրջան հայերը բացարձակապես տեղյակ չեն եղել գորգագործությանը:

Ընդ որում, այս մոտեցումը նոր չէ: Վերը նշված անվանումները

գիտական շրջանառության մեջ մտան 1890-ական թթ.

86

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!