06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական գորգարվեստի շուրջ

կան մշակույթը տարբեր դարաշրջաններում ունեցել է տարբեր

կենտրոններ: Մասնավորապես, զարգացած միջնադարում կենտրոններ

էին խոշոր քաղաքները` Արտաշատը, Դվինը, Կարինը,

Վանը, Անին և այլն: Ընդհանրապես, գորգագործությունը մինչ

XXդ. սկզբները լայնորեն տարածված ու բնորոշ էր Վասպուրականի,

Բարձր Հայքի, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի, Արցախի

հայոց կենցաղամշակութային համակարգին: Ընդ որում, Սյունիքում,

Գուգարքում ու Արցախում այդօրինակ ավանդույթները,

կարելի է ասել, առկա են նաև մեր ժամանակներում:

– Հարցազրույցի այս մասից պարզվեց, որ գորգարվեստը

Հայկական լեռնաշխարհում ունի հազարամյակների ավանդույթ,

այն ի սկզբանե նաև ծիսապաշտամունքային նշանակություն է

ունեցել, այդ ավանդույթը տեղական ծագում ունի և իր բարձր

որակի ու գեղազարդման ինքնատիպ համակարգի շնորհիվ ձեռք

է բերել լայն ճանաչում ու բարձր հեղինակություն: Իսկ ինչպե՞ս

են գնահատվում հայկական գորգերն այսօր, որքանո՞վ են վայելում

իրենց երբեմնի հեղինակությունը:

– Սա շատ բարդ և ցավոտ հարց է մեզ համար: Մեր գորգագործական

մշակույթը, իբրև այդպիսին, իրականում այժմ քչերն են

ընդունում ու քչերն են օգտագործում «հայկական գորգ» տերմինը:

Ընդհանրապես առևտրի ասպարեզում, ինչպես հայտնի է, չափազանց

կարևորվում է ինչպես ապրանքանիշը, այնպես էլ արտադրողը,

հանգամանքներ, որոնք հստակ գոյություն ունեին զարգացած

միջնադարյան Հայաստանում: Խնդիրն այն է, որ հայոց պետականության

անկումից ու հայոց ավագանու ասպարեզից դուրս

գալու, այլ տնտեսաձևերի թվում նաև ապրանքային գորգագործության

զարգացման կասեցման հետևանքով, հավանաբար արդեն

XV-XVI դարերից սկսած՝ Հայաստանում ավելի գերիշխող դիրք է

ստանում տնայնագործական գորգագործությունն, ու բնականաբար,

մոռացվում են ժամանակի ընթացքում շուկայում արմատավորված

հայեցի անվանումներն ու արտադրողների անունները:

85

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!