06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական գորգարվեստի շուրջ

պագորգերի պատմության ուսումնասիրման տեսակետից: Բնորոշվում

է ոճավորված զույգ վիշապապատկերով և քառաճյուղ

«կենաց» ծառ նախշով, կամ դրա տարբերակով կազմված բարդ

հորինվածքով: Գործել են Արցախում, Սյունիքում և Շամախու գորգագործական

կենտրոններում: Այս տիպին վերաբերող վաղագույն

նմուշը մենք համարում ենք Բեռլինի Իսլամական արվեստի թանգարանում

պահվող XIII-XIVդդ. թվագրվող վիշապի և առասպելական

փյունիկի պայքարը ներկայացնող գորգը: Ասեմ նաև, որ այս

տիպի անվանումը կապում եմ փյունիկի կերպարի հետ:

2. «Ջրաբերդ» - բնորոշվում է երկու ոճավորված վիշապապատկերից

կազմված աղեղնաձև հորինվածքով ու ճառագայթազարդ

վարդակով: Ես իմ տիպաբանության համակարգում

առանձնացրել եմ գորգերի «Ջրաբերդ» խումբը, որում ներառված

տիպերից այս մեկը պատկանում է վիշապագորգերի խմբին: Խմբի

անվանումը կապված է դրա ծագման հիմնական կենտրոնի`

Արցախի Ջրաբերդ գավառի տեղանվան հետ:

3. «Գուհար» ենթախումբ - բնորոշվում է երկու ոճավորված

վիշապապատկերից կազմված քնարաձև հորինվածքով: Ներառված

են «Գուհար», «Սիսական», «Մասյացոտն», «Գարդման» տիպերը:

Անվանումը կապված է այս ենթախմբի դասական նմուշի` 1680

թվականին Վարանդա-Սիսական գավառների գորգագործական

կենտրոններում գործված գորգի գործողի` Գուհարի անվան հետ:

4. «Խնձորեսկ» ենթախումբ - բնորոշվում է հավերժության

խորհրդանիշ զարդով (կեռխաչ, աստղազարդ և այլն) և այն

պարփակող վիշապի ութ ոճավորված պատկերներով: Բնորոշ է

Արցախի ու Սյունիքի գորգագործական կենտրոններին: Ներառված

են «Խնձորեսկ», «Վայք», «Գետաշեն» տիպերը: Խնձորեսկ անվանումն

էլ կապված է հայոց գորգագործության նշանավոր

կենտրոն, դեռևս միջնադարից հայտնի համանուն գյուղի հետ:

83

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!