ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական գորգարվեստի շուրջ Հայաստանում արդեն իսկ կար X-XI դարերում, մինչդեռ այդօրինակ ավանդույթները` կատարյալ ու մոնումենտալ պատկերագրմամբ հանդերձ, կարող էին ձևավորվել միայն պատմական տևական ժամանակաշրջանում, և այն, անկասկած, պետք է որ սկզբնավորված լիներ նախորդ դարերում: – Որո՞նք են վիշապագորգերի գեղազարդման առանձնահատկությունները: – Վիշապագորգի հիմնական բնորոշիչը ոճավորված վիշապապատկերն է: Դրանց գեղազարդման համակարգում առանցքային են նաև պսակավոր բացված թերթերով խոշոր բուսանախշերն ու ճառագայթազարդ վարդյակները: – Մեր թանգարաններում կա՞ն վիշապագորգեր: – Այո: Դասական վիշապագորգի մի քանի նմուշներ պահպանվում են Հայաստանի մի քանի թանգարաններում, մասնավորապես մեկը՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, որը նվիրել է ֆրանսահայ բարերար և գորգահավաք Գևորգ Բաքրճյանը: XIX-XXդդ. վիշապագորգերի հարուստ հավաքածուներ կան մի քանի թանգարաններում, հատկապես Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: – Ձեր աշխատություններում Դուք տիպաբանել եք վիշապագորգերը և տվել դրանց գործման շրջանները, եթե հնարավոր է՝ հակիրճ պարզապես թվարկեք դրանք: – Վիշապագորգերը համարելով առանձին խումբ` մենք դրանում տարբերակել ենք մի քանի ենթախումբ ու նաև առանձին տիպեր, ընդհանուր առմամբ ինը տիպ. 1. «Փյունիկ» - Որքան մեզ հայտնի է, այս տիպի գորգերը չեն դասվել վիշապագորգերի խմբում: Մինչդեռ, ըստ իս, վիշապի ոճավորված պատկերի այս տարբերակը առավել հնամենիներից է ու, այդ առումով, մեծ կարևորություն պետք է ներկայացնի վիշա- 82

Հայկական գորգարվեստի շուրջ պագորգերի պատմության ուսումնասիրման տեսակետից: Բնորոշվում է ոճավորված զույգ վիշապապատկերով և քառաճյուղ «կենաց» ծառ նախշով, կամ դրա տարբերակով կազմված բարդ հորինվածքով: Գործել են Արցախում, Սյունիքում և Շամախու գորգագործական կենտրոններում: Այս տիպին վերաբերող վաղագույն նմուշը մենք համարում ենք Բեռլինի Իսլամական արվեստի թանգարանում պահվող XIII-XIVդդ. թվագրվող վիշապի և առասպելական փյունիկի պայքարը ներկայացնող գորգը: Ասեմ նաև, որ այս տիպի անվանումը կապում եմ փյունիկի կերպարի հետ: 2. «Ջրաբերդ» - բնորոշվում է երկու ոճավորված վիշապապատկերից կազմված աղեղնաձև հորինվածքով ու ճառագայթազարդ վարդակով: Ես իմ տիպաբանության համակարգում առանձնացրել եմ գորգերի «Ջրաբերդ» խումբը, որում ներառված տիպերից այս մեկը պատկանում է վիշապագորգերի խմբին: Խմբի անվանումը կապված է դրա ծագման հիմնական կենտրոնի` Արցախի Ջրաբերդ գավառի տեղանվան հետ: 3. «Գուհար» ենթախումբ - բնորոշվում է երկու ոճավորված վիշապապատկերից կազմված քնարաձև հորինվածքով: Ներառված են «Գուհար», «Սիսական», «Մասյացոտն», «Գարդման» տիպերը: Անվանումը կապված է այս ենթախմբի դասական նմուշի` 1680 թվականին Վարանդա-Սիսական գավառների գորգագործական կենտրոններում գործված գորգի գործողի` Գուհարի անվան հետ: 4. «Խնձորեսկ» ենթախումբ - բնորոշվում է հավերժության խորհրդանիշ զարդով (կեռխաչ, աստղազարդ և այլն) և այն պարփակող վիշապի ութ ոճավորված պատկերներով: Բնորոշ է Արցախի ու Սյունիքի գորգագործական կենտրոններին: Ներառված են «Խնձորեսկ», «Վայք», «Գետաշեն» տիպերը: Խնձորեսկ անվանումն էլ կապված է հայոց գորգագործության նշանավոր կենտրոն, դեռևս միջնադարից հայտնի համանուն գյուղի հետ: 83

Հայկական գորգարվեստի շուրջ

Հայաստանում արդեն իսկ կար X-XI դարերում, մինչդեռ այդօրինակ

ավանդույթները` կատարյալ ու մոնումենտալ պատկերագրմամբ

հանդերձ, կարող էին ձևավորվել միայն պատմական տևական

ժամանակաշրջանում, և այն, անկասկած, պետք է որ

սկզբնավորված լիներ նախորդ դարերում:

– Որո՞նք են վիշապագորգերի գեղազարդման առանձնահատկությունները:

– Վիշապագորգի հիմնական բնորոշիչը ոճավորված վիշապապատկերն

է: Դրանց գեղազարդման համակարգում առանցքային

են նաև պսակավոր բացված թերթերով խոշոր բուսանախշերն

ու ճառագայթազարդ վարդյակները:

– Մեր թանգարաններում կա՞ն վիշապագորգեր:

– Այո: Դասական վիշապագորգի մի քանի նմուշներ պահպանվում

են Հայաստանի մի քանի թանգարաններում, մասնավորապես

մեկը՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում,

որը նվիրել է ֆրանսահայ բարերար և գորգահավաք Գևորգ

Բաքրճյանը: XIX-XXդդ. վիշապագորգերի հարուստ հավաքածուներ

կան մի քանի թանգարաններում, հատկապես Հայաստանի

ազգագրության պետական թանգարանում:

– Ձեր աշխատություններում Դուք տիպաբանել եք վիշապագորգերը

և տվել դրանց գործման շրջանները, եթե հնարավոր

է՝ հակիրճ պարզապես թվարկեք դրանք:

– Վիշապագորգերը համարելով առանձին խումբ` մենք

դրանում տարբերակել ենք մի քանի ենթախումբ ու նաև առանձին

տիպեր, ընդհանուր առմամբ ինը տիպ.

1. «Փյունիկ» - Որքան մեզ հայտնի է, այս տիպի գորգերը չեն

դասվել վիշապագորգերի խմբում: Մինչդեռ, ըստ իս, վիշապի

ոճավորված պատկերի այս տարբերակը առավել հնամենիներից է

ու, այդ առումով, մեծ կարևորություն պետք է ներկայացնի վիշա-

82

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!