06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական գորգարվեստի շուրջ

րում Հիսուսն ու տասներկու առաքյալները նստած են կարմիր

գորգի վրա դրված սեղանի շուրջ: 1287թ. Կիլիկիայում ստեղծված

Ավետարանում Մկրտման տեսարանը նույնպես պատկերված է

կարմիր գորգի վրա: Նման օրինակներ կարելի է շարունակել:

– Դուք ասացիք, որ կարմիր գորգադաշտն ունի հազարամյակների

պատմություն, ես կուզենայի ավելացնել նաև, որ

կարմիր գույնը հնդեվրոպական, այդ թվում և հայկական հավատալիքներում

կապվում է արևի ու կրակի պաշտամունքի հետ:

Արևը կյանքի և պտղաբերության խորհրդանիշն էր, իսկ կրակը,

մանավանդ դիակիզող կրակն ուներ սրբագործող, մաքրագործող,

վերակենդանացնող նշանակություն. հիշենք Արա Գեղեցիկի

նախատիպը հանդիսացող Արմենիոսի որդի Էրին, որը վերակենդանանում

է կրակով դիակիզումից հետո:

– Կարմիր գույնի հիմնադաշտով գորգերը, ըստ էության,

համարվել են արգասաբերության և պտղաբերության հետ առնչվող

ծեսերի կարևոր ատրիբուտ: Դրա վկայություն կարող եմ համարել

Վահագնի ծնունդը նկարագրող հայոց հնագույն էպիկական

ստեղծագործությունը, որտեղ հայոց ռազմի աստված Վահագնը

ծնվում է կրակից, որն իր հերթին դուրս է գալիս զկարմրիկն

եղեգնից:

– Այս համադրումը շատ խոսուն է, այն առումով, որ նախ

Վահագնի երգը (հիմնը), ըստ ուսումնասիրողների, համարվում է

հնդեվրոպական առասպելաբանության հնագույն և տիպիկ նմուշներից

մեկը: Բացի այդ, Վահագնին կոչում էին Վիշապաքաղ (Վիշապասպան),

և կարծում եմ, այստեղ տեղին է հիշել մեր հայկական

վիշապագորգերի մասին, որոնց գեղազարդման համակարգում հավանաբար

ի հայտ են եկել հնդեվրոպական հիմնական առասպելի՝

«վիշապի և վիշապամարտի» հնագույն ավանդույթները:

– Իրավամբ, հայոց ավանդական պատկերացումներում վիշապի

պաշտամունքն ունեցել է հնամենի ավանդույթներ և բազմա-

80

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!