06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

Առասպելաբանությունը նախնադարյան մարդու առասպելաբանական

աշխարհայացքն է բնության, աշխարհի կառուցվածքի,

իրեն շրջապատող աշխարհի, ամեն մի երևույթի վերաբերյալ:

Այս մոտեցմամբ եմ ես առաջնորդվում իմ ուսումնասիրություններում,

և սա է ամենագիտականը:

– Դուք 2000թ. Բեյրութում հրատարակել եք Ձեր հեղինակած

«Հայ առասպելաբանություն» գիրքը: Քանի որ Ձեր աշխատությունն

ընթերցողների շատ նեղ շրջանակին է ծանոթ, ցանկալի

կլիներ, որ ներկայացնեիք այն:

– Երբ ես նախաձեռնեցի այդ աշխատանքը, ելակետ վերցրի

վերը նշված գիտական մոտեցումը: Իմ նպատակն էր ի մի բերել

այն բոլոր տվյալները, որոնք իրապես վերաբերում էին մեր

առասպելաբանությանն ու առասպելական մտածողությանը:

Դրանք ոչ մի տեղ հավաքված և կարգավորված չէին, այստեղ

պետք էր կարողանալ մեկտեղել այդ ամենը, և ինձ կարծես հաջողվեց

դա: Սա իմ հասուն տարիների աշխատանքն է (քանզի ես

առասպելաբանությամբ զբաղվում եմ դեռ 1950-ականներից), իմ

պարտականությունն ազգիս առջև։ Այս գիրքը դարձավ իմ տարիների

գիտական գործունեության ամբողջացումը:

Իմ նպատակն էր քննել, զննել բոլոր այն հին առասպելական

մտահայեցողությունները, բոլոր այն առարկաներն ու երևույթները,

բոլոր ընկալումները՝ հին ու նոր, որոնք պահպանված էին հայ հին

մատենագրության, մեր բանավոր ավանդության մեջ, գրական-մատենագիտական

երկերում, նաև հայոց լեզվում և բանահյուսական

ու ազգագրական տարբեր ժանրերում: Եվ այս բոլոր փաստերի

համադրմամբ միայն հնարավոր եղավ հասնել հաջողության:

– Փաստորեն, այս աշխատանքի արդյունքում մենք կարող

ենք լիարժեք պատկերացում կազմել հայ ժողովրդի առասպելական

մտածողության, աշխարհայացքի մասին:

8

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!