06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական գորգարվեստի շուրջ

– Վերը նշվածից պարզվում է, որ հայկական գորգերը տարբերվել

են գունային և տեխնոլոգիական առանձնահատկություններով,

մեծ համբավ, վարկ և, բնականաբար, նաև բարձր արժեք

են ունեցել արաբական խալիֆայության ընդարձակ շուկաներում:

Կա՞ն ուրիշ առանձնահատկություններ, որոնք բնորոշ են հայկական

գորգերին:

– Հայոց գորգերի գեղազարդման համակարգում ընդունված

են առավելապես կենդանակերպ ոճավորումներ, գծայնացված

բուսանախշեր ու զարդեր, որոնք ինքնին որոշակի խորհրդանշաններ

են, կապված են հայոց ծիսապաշտամունքային պատկերացումների

հետ ու այդ առումով էլ որոշակի իմաստ ու նշանակություն

են հաղորդում տվյալ գորգին: Դրանք ուղղակի դեկորատիվ

բնույթ չեն կրում, ինչպես, օրինակ, պարսկական գորգերում

են՝ նախշեր, թռչուններ, կենցաղային տեսարաններ, որոնք հիմնականում

ունեն գեղագիտական նշանակություն: Իսկ հայկական

գորգերի պարագայում դա այդպես չէ. հենց այն փաստը, որ

նախշը, պատկերը, զարդը ոճավորված են, արդեն խոսում է այն

մասին, որ այդտեղ գործել է ինչ-որ միտք, գաղափար: Անշուշտ,

դա վերաբերում է վաղ շրջաններում ձևավորված ավանդույթներին,

երբ որոշակի իմաստ էր վերագրվել տվյալ զարդին, նախշին

կամ ոճավորված պատկերին: Հետագայում, սակայն, թեև շարունակվել

է գեղազարդման այդօրինակ ավանդույթը, դրա իմաստային

նշանակությունը մոռացվել է, ու այն դադարել է ընկալվել

որպես խորհրդանիշ:

– Սա, փաստորեն, խոսում է այն մասին, որ ի սկզբանե հայկական

գորգը կրել է նաև ծիսապաշտամունքային գործառույթներ:

– Ընդհանրապես հնամենի գորգի ծիսապաշտամունքային

նշանակության մասին արդեն ենթադրել են մի շարք ուսումնասիրողներ:

Մենք մեր հերթին գտնում ենք, որ գորգն ի սկզբանե եղել

է ծիսապաշտամունքային առարկա, մի յուրահատուկ չարազերծ

ու սրբազնացված տարածք, որն առնչվում էր արգասավորության

78

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!