06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական գորգարվեստի շուրջ

պարզվում է, որ խալիֆայության դարաշրջանում չափազանց մեծ

նշանակություն էր տրվում հայկական գորգերին, մի հանգամանք,

որը նույն աղբյուրները բացատրել են հայկական գորգերին բնորոշ

գեղազարդման հարուստ համակարգով, բրդի բարձր որակով

ու, մանավանդ, հռչակավոր «որդան կարմիր» ներկանյութից

ստացված կարմիր գույնի առանձնահատուկ երանգներով: Այդ

ամենի շնորհիվ հայկական գորգը համարվում էր հարստության,

հասարակության մեջ անհատի գրաված դիրքի չափանիշ ու մեծ

նշանակություն ունեցող նվիրատվության առարկա: Ամեն դեպքում,

երբ խոսվում էր գորգերի մասին, միայն հայկական գորգերն

էին շեշտում` դրանց էթնիկական ծագումը մատնանշող «հայկական»

բառով: Հայկական գորգը դարձել էր գորգագործական այլ

կենտրոններում գործվող գորգերի որակավորման չափորոշիչ:

Համենայնդեպս, նմանօրինակ եզրահանգման է բերում Xդ. արաբ

մատենագիր Ալ Իստախրիի մի վկայություն, ըստ որի՝ շատ

բարձր էին գնահատվում պարսկական այն գորգերը, որոնք չէին

զիջում հայկական գորգերին, նույն դարի մեկ այլ մատենագիր`

Իբն ալ Ռուստան ուղղակի ասում է, որ գովական էին նաև

Պարսկաստանի լավագույն` Սպահանի գորգերը, քանի որ դրանք

մյուսներից առավել մոտ էին հայկական ճոխ գորգերին: Մեր

հիշատակած այս տեղեկությունները ցանկացողները կարող են

գտնել Ադամ Մեցի «Мусульманский ренессанс» ուսումնասիրության

էջերում: Դրանք շատ կարևոր են նաև այն առումով, որ

փաստում են հայոց գորգերին բնորոշ յուրահատուկ գեղազարդման

ու գունային լուծումների առկայությունը, որն այնքան ցայտուն

ու հանրահայտ է, որ հնարավորություն է տալիս դրանք

տարբերակել գորգագործական այլ կենտրոնների արտադրանքից:

Մասնավորապես, Xդ. սկզբներին Իբն Ֆադլանը Վոլգյան

բուլղարների խանի վրանի հարդարանքը նկարագրելիս հիշում է,

որ դրա հատակն ամբողջովին ծածկված էր գորգերով, ու շեշտում

է, որ այնտեղ կային նաև «հայկական» գորգեր:

77

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!