06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական գորգարվեստի շուրջ

– Պահպանվե՞լ են արդյոք վաղ ժամանակաշրջաններին վերաբերող

հայկական կամ նախահայկական գորգեր:

– Գորգի ու առհասարակ գործվածքի պահպանման հետ

կապված՝ կան որոշակի առանձնահատկություններ: Գորգը բավական

շուտ մաշվող, դյուրավառ և աննպաստ պայմաններում արագ

քայքայվող մշակութային արժեք է: Այս առումով բացառիկ է

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահվող մի շատ հայտնի

գորգ: Դա, այսպես կոչված, «Պազիրիկ» գորգն է (գորգերի պատկերները

տե՛ս ներդիրում), որը վերաբերում է Ք.ա. Vդ. և հայտնաբերվել

է 1949թ. Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի (դամբարանադաշտի)

թիվ 5 դամբարանից: Դամբարանը ջրով լցվելու հետևանքով

այնտեղ գոյացել է սառցաշերտ, որի մեջ էլ գորգը պահպանվել

ու մինչև մեր ժամանակներն է հասել համարյա ամբողջական ու

անվնաս վիճակում: Այս գորգի ծագման վերաբերյալ կան տարբեր

կարծիքներ ու, կարծում եմ, միանգամայն բնական է, որ գորգագործական

ավանդույթներով հայտնի յուրաքանչյուր հանրույթ ձգտում

է իրեն վերագրել մի այդպիսի մշակութային ժառանգություն:

– Մենք ունե՞նք փաստարկներ այդ գորգը մեր մշակութային

ժառանգության մաս համարելու:

– Պեղումների ղեկավար Ս.Ռուդենկոն, համեմատելով այս

գորգի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի

ու թաղիքների գեղազարդման տարրերը, արդեն այն ժամանակ

հանգել էր «Պազիրիկ» գորգի առաջավորասիական ծագում

ունենալու տեսակետին՝ նշելով, որ Լեռնային Ալթայի ցեղերին

բնորոշ մեծաքանակ զարդանախշերի թվում բոլորովին չկան այնպիսիները,

որ նման լինեն «պազիրիկյան» գորգի գեղազարդման

համակարգում տեղ գտածներին:

Ավելին, 1980-ական թվականների վերջին Էրմիտաժի քիմիկոս-ներկաբանների

հետազոտությունների արդյունքում բացահայտվել

է, որ այդ գորգի թելերի կարմիր գույնը ստացված է Արարատյան

դաշտի «որդան կարմիր» ներկանյութից: Հետազոտող-

74

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!