06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

Հարցազրույցը նվիրված է գորգագործության ծագմանը Հայկական

լեռնաշխարհում և նրա հետագա զարգացմանը: Քննարկվում

են հայկական գորգարվեստի առանձնահատկությունները, ինչպես

նաև հայ գորգարվեստի համաշխարհային ճանաչման հետ

կապված մի շարք խնդիրներ, որոնք արժանի են առանձնակի

ուշադրության:

Հարցազրույցը կայացել է ՀՀ Մշակույթի նախարարության

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն,

պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանի

հետ։

– Ե՞րբ է ծագել գորգագործությունը Հայկական լեռնաշխարհում

և որքանո՞վ է այդ հարցն ուսումնասիրված:

– Պատմական Հայաստանի տարածքում եղած բազմաթիվ

պեղավայրերից հայտնաբերվել են Ք.ա. IV-III հազարամյակներին

վերաբերող գորգագործական աշխատանքային գործիքներ, իսկ

Արթիկի դամբարանադաշտի (Ք.ա. XII-XIդդ.) և Կարմիր բլրի

(Ք.ա. VII-VIդդ.) պեղումներից` կարպետի և գորգերի պատառիկներ:

Հայաստանում գորգագործական մշակույթի հետագա վիճակի

ու զարգացումների մասին տեղեկություններ են պարունակում

հունա-հռոմեական, հայկական ու մանավանդ արաբական գրավոր

սկզբնաղբյուրները: Ընդհանուր առմամբ, դրանք վկայում են

այն մասին, որ գորգագործական արվեստը Հայաստանում հարատևել

է վաղ ժամանակներից ի վեր: Ինչ վերաբերում է հայոց գորգագործական

մշակույթի ուսումնասիրվածության չափին, ապա

հարկ է շեշտել, որ այն ընթացքի մեջ գտնվող գործընթաց է, և այդ

առումով անելիքները դեռևս չափազանց շատ են:

73

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!