06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական մանրանկարչության մասին

ավելի քիչ են հանդիպում, քան ռոմանական կամ գոթական արվեստում:

Այդ պատկերված տեսարանները (որսի, իշխանական

զգեստներով մարդկանց, ըմբիշների, հմաների, մերկ կաքավողների)

իրենց հիմքում նաև այլաբանական իմաստներ ունեն: Եվ

այդ երևույթը դիտարկվում է մանրանկարչության սկզբնական

շրջանից մինչև վերջ:

– Կարո՞ղ ենք ասել, որ հայ մանրանկարչությունը որևէ

ազդեցություն է թողել այլ ժողովուրդների արվեստի վրա, այնպես,

ինչպես հայ ճարտարապետությունը:

– Այս հարցը բավական բարդ է, շատ ավելի հստակ է հայ

ճարտարապետության ունեցած ազդեցությունների, արտացոլումների,

արձագանքների բացահայտումը արևմտյան երկրների՝

գոթական, ռոմանական, նույնիսկ վաղ Ռավեննայի, բյուզանդական,

սլավոնական, ռուսական, անգամ մահմեդական ճարտարապետությունների

վրա: Այդ օրինակները մատնանշվում են թե՛

եվրոպացի և ռուս, թե՛ հայ ուսումնասիրողների կողմից:

Բայց մանրանկարչության դեպքում այս հարցը հստակորեն

չի ուսումնասիրվել, որովհետև խնդիրը բարդանում է յուրահատկությունների

պատճառով:

Սակայն նկատելի են զարմանալի զուգադիպություններ,

որոնք կարելի է համեմատել հայկական խաչքարերի և իռլանդական

խաչքարերի նմանությունների հետ: Օրինակ՝ գծային ոճով

հայկական մանրանկարները, որոնցով առատ է X-XIդդ. Փոքր

Հայքի մանրանկարչական դպրոցը, ուշագրավ նմանություններ

են հանդես բերում իսպանական, անգլիական, իռլանդական,

կարոլինգյան այն տիպի ձեռագրերի պատկերումների հետ,

որոնք մոտ են իռլանդականին:

Դիտարկվում են նաև այլ տեսակի ուշագրավ զուգահեռներ,

օրինակ՝ 1232թ. Թարգմանչաց Ավետարանի գունաշարը զարմանալի

նմանություն է դրսևորում նախառոմանական և նախագոթական

շրջանի, հատկապես գերմանական, մանրանկարչության հետ:

70

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!