ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Նախաբան խնդիրներ։ Հարցերը կազմելիս հեղինակը հնարավորինս հաշվի է առել ընթերցողների լայն` թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական շրջանակ և, մասնավորապես, երիտասարդությանը: Այսօր հատկապես երիտասարդների համար խիստ անհրաժեշտ է սեփական մշակութային ժառանգության մասին իրատեսական պատկերացում ունենալ՝ խուսափելու համար մեր մեջ նկատելիորեն արմատացած ծայրահեղական միտումներից` սեփական արժեքների գերագնահատումից և դրան հակառակ` թերագնահատումից: Այս երկու տարաբնույթ մտայնություններն էլ հավասարապես վտանգավոր են արդի համաշխարհայնացման պայմաններում: Բնականաբար, մեկ աշխատանքի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի մշակութային ողջ ժառանգությանը, այդ պատճառով ընտրվել է տասը բնագավառ, որոնք ներկայացված են տասնմեկ հարցազրույցներում: 6

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հարցազրույցում հանգամանալից կերպով ներկայացվում է Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» (Բեյրութ, 2000թ.) աշխատությունը, որը հայ ընթերցողների նեղ շրջանակին է ծանոթ, քանզի տպագրվել է Բեյրութում: Հարցազրույցում խոսվում է հայ առասպելաբանության մեջ հնդեվրոպական հիմնական առասպելի բազմաբնույթ դրսևորումների, Հայաստանում քրիստոնեության ընդունման պատճառների, հեթանոսության և քրիստոնեության օրգանական կապի ու մի շարք այլ հարցերի մասին: Հարցազրույցը կայացել է «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Հարությունյանի հետ: – Ի՞նչ է առասպելաբանությունը: – Առասպելաբանություն և դիցաբանություն հասկացությունները թեև համարժեք են, այդուհանդերձ, մենք տարբերակում ենք տեսնում: Դիցաբանությունը վերաբերում է աստվածներին, և պատահական չէ, որ հայկական աստվածների մասին իր աշխատությունը գերմանացի մեծանուն գիտնական Գելցերը վերնագրել է «Ուսմունք հայոց աստվածների մասին», քանզի դից` նշանակում է աստվածներ, և դիցաբանությունը առասպելաբանություն չէ: 7

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅ

ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարցազրույցում հանգամանալից կերպով ներկայացվում է

Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» (Բեյրութ,

2000թ.) աշխատությունը, որը հայ ընթերցողների նեղ շրջանակին է

ծանոթ, քանզի տպագրվել է Բեյրութում: Հարցազրույցում խոսվում

է հայ առասպելաբանության մեջ հնդեվրոպական հիմնական

առասպելի բազմաբնույթ դրսևորումների, Հայաստանում քրիստոնեության

ընդունման պատճառների, հեթանոսության և քրիստոնեության

օրգանական կապի ու մի շարք այլ հարցերի մասին:

Հարցազրույցը կայացել է «Պատմա-բանասիրական հանդեսի»

գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության

բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Հարությունյանի հետ:

– Ի՞նչ է առասպելաբանությունը:

– Առասպելաբանություն և դիցաբանություն հասկացությունները

թեև համարժեք են, այդուհանդերձ, մենք տարբերակում

ենք տեսնում: Դիցաբանությունը վերաբերում է աստվածներին,

և պատահական չէ, որ հայկական աստվածների մասին իր

աշխատությունը գերմանացի մեծանուն գիտնական Գելցերը վերնագրել

է «Ուսմունք հայոց աստվածների մասին», քանզի դից`

նշանակում է աստվածներ, և դիցաբանությունը առասպելաբանություն

չէ:

7

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!