06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական մանրանկարչության մասին

թշնամական հարվածների տակ գտնվող երկիրը չէր կարող անել:

Ուստի, Հայաստանում Վերածնունդ՝ եվրոպական իմաստով, բացառվում

է: Մենք չենք կարող ասել, որ հայ նկարիչներն այն գյուտերն

են արել, ինչ անում էին իտալական Վերածննդի վարպետները՝

Բռունելեսկին, Մազաչոն, Դոնատելլոն և այլք. նրանք բացահայտեցին

հեռանկարի օրենքները, այն հեռանկարի, որով պիտի

առաջնորդվեին ողջ գեղանկարչությունը, ճարտարապետությունն

ու քանդակագործությունը մինչև XX դարը ներառյալ:

– Ինչպե՞ս էր արտահայտվում հեռանկարը հայ մանրանկարներում,

ինչպիսի՞ն էր այն:

– Հայ մանրանկարչության մեջ հեռանկարի ամենաբազմազան

ձևերն են օգտագործվել՝ բացարձակ հարթապատկերից մինչև

խորքային հեռանկարչություն, բայց դա միջնադարին հատուկ

հեռանկար է և տարբերվում է Վերածննդի ժամանակաշրջանից:

Նախավերածննդի որոշ տարրեր նկատելի են տարբեր արվեստագետների

մոտ, օրինակ՝ Մոմիկի, Թորոս Ռոսլինի, XIIIդ.

վերջին քառորդի կիլիկյան մանրանկարչության ներկայացուցիչների

մոտ, բայց դրանք հետագայում հասարակական, սոցիալական,

պատմական հող չեն գտնում:

– Իսկ հայ մանրանկարչության մեջ առկա՞ են հեթանոսական

կամ կենցաղային տարրեր, եթե այո, ապա ո՞ր ժամանակաշրջանից

են դրանք ի հայտ գալիս:

– Այո, հեթանոսական տարրեր նկատվում են հայ մանրանկարչությունում:

Օրինակ՝ կան ողբացող կանանց, ծառերի,

բույսերի ոգիների պատկերներ՝ կանացի կերպարանքով: Լուսանցաթերթերում,

անվանաթերթերում հանդիպում են կենցաղի ու

կյանքի ամենատարբեր դրվագների պատկերումներ: Առանձին

ուսումնասիրության խնդիր է, թե դրանց որ մասն է հեթանոսական,

որը՝ հելլենիստական և որը՝ կենդանի կյանքից վերցված:

Իհարկե, նման պատկերներ հայկական մանրանկարներում

69

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!