06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական մանրանկարչության մասին

դրսևորվում: Օրինակ, մեզ հասել են ձեռագրեր X-XIդդ., որոնք

ունեն տեքստային նկարներ: Բացի Ավետարաններից, պատկերազարդում

էին նաև ծիսական գրքերը՝ ճաշոցներ, շարակնոցներ

և այլն: Նման գրքերի ձևավորումը պետք է հնուց ի վեր գոյություն

ունենար, բայց մեզ հայտնի ձեռագրերը XII դարի վերջից են՝

Հովհանավանքի, Սաղմոսավանքի Տոնականները, Մշո ճառընտիրը

(1204թ.), Կիլիկիայում արված Ճաշոցը (1286թ.), մի քանի Շարակնոցներ

(օր.՝ 1482թ.) կամ Նարեկացու Մատյանը` մեզ հասած

«Նարեկի» առաջին ամբողջական ձեռագիրը, որն արվել է Ներսես

Լամբրոնացու պատվերով և խմբագրությամբ:

Այս ծիսական գրքերը ևս իրենց ավանդույթն ունեն, որի

ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ այն ևս ձևավորվել է

VI-VII դարերում:

– Ի՞նչ մանրանկարչական դպրոցներ ձևավորվեցին և ե՞րբ:

– Մանրանկարչական դպրոցներն ի հայտ են գալիս XI

դարից, որովհետև IX-X դարերի ձեռագրերը (օրինակ՝ Կամսարականների

գրքարվեստը), դժբախտաբար, տասնյակ հազարներով

ոչնչացվել են սելջուկների կողմից, և միայն հատուկենտ օրինակներ

են պահպանվել այդ շրջանից: Չնայած XI դարի բազմաթիվ

ձեռագրեր ևս ոչնչացվել են, բայց պահպանվածները թույլ են

տալիս կռահել մի քանի մանրանկարչական դպրոցների գոյության

մասին:

Արդեն այս շրջանից մենք տարբերակում ենք մի քանի

դպրոցներ կամ ուղղություններ՝ Փոքր Հայքի, որ հավանաբար

Վասպուրականի դպրոցի ազդեցությամբ էր ձևավորվել, Անիի

դպրոցը, և բյուզանդամետ կոչվող դպրոցը, որոնց վրա նկատելի է

բյուզանդական ազդեցությունը: Սակայն վերջինիս առումով

Ս.Տեր-Ներսիսյանը, որը նաև բյուզանդական արվեստի լավագույն

գիտակներից էր, նշում է, որ այդ դպրոցի ներկայացուցիչների աշխատանքներում

բյուզանդական արվեստի անմիջական ազդեցության

մասին չի կարելի խոսել: Այստեղ ավելի շուտ դրսևորվում են

67

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!