06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական մանրանկարչության մասին

այս դեպքում չի կարելի խոսել: Ի դեպ, այդ մոտիվները բավական

շատ են հանդիպում ուշ անտիկ խճանկարներում: Ծովային մոտիվն

առկա է, օրինակ, Գառնիի բաղնիքի խճանկարում (հելլենիստական

ժամանակաշրջան): Սա, թերևս, մոտիվ է, որ կապված

է հրեաների Եգիպտոսից դուրս գալու հետ: Եգիպտական

մոտիվներ են նաև լոտոսը, նավակները, ձուկ բռնող կամ մարդու

հոգին Աստծո համար որսացող մարդիկ և այլն, և այս մոտիվները

կարող էին շատ հին ծագում ունենալ և ինչ-որ ճանապարհով

ներթափանցել Հայաստան:

Անտիկ ազդեցությունը նկատելի է, օրինակ, Մլքեի Ավետարանում,

որը դրսևորվում է վարագույրների, ավետարանիչների

պատկերման եղանակի մեջ, ինչպես նաև վրձնաքսվածքներում,

որոնք շատ տարբեր են նույն ժամանակաշրջանի բյուզանդական

կլասիցիստական ոճից:

– Բայց հայտնի է, որ բյուզանդական արվեստում ևս նկատելի

է հելլենիստական ազդեցությունը:

– Նրանց մանրանկարներում էլ, իհարկե, առկա է հելլենիստական

ազդեցություն, բայց հայկականի համեմատությամբ այն

այլ ձևով է դրսևորվում: Եվ Մլքեի Ավետարանի այդ լայն վրձնաքսվածքները,

ազատ ոճը, որոշ չափով խախտված համամասնությունները

մենք տեսնում ենք նաև Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա

կազմի և հատկապես VIդ. Արուճի տաճարի մեկ-երկու

բեկորների վրա, որ նկատել է Ն.Քոթանջյանը:

Իհարկե, եղել են ժամանակներ, երբ հայերի մոտ հայտնվել

են մեծ թվով բյուզանդական, հունական ձեռագրեր: Դեռևս V

դարում Կորյունը հիշատակում է, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները

բերեցին Սուրբ գրքեր՝ Ավետարաններ և Աստվածաշնչի

մյուս գրքերը: Դրանք այն օրինակներն էին կամ նրանց

պատճենները, որոնք արել էր Եվսեբիոս Կեսարացին Կոստանդին

կայսեր համար: Այդ օրինակները, բնականաբար, պետք է

ունենային նաև ձևավորումներ, որոնք կարող էին իրենց դրոշմը

65

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!