06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական մանրանկարչության մասին

հայկական նկարչությունը սկսվել է X-XIդդ. և ելնելով այս ոչ իրական

տեսակետից՝ նա Էջմիածնի Ավետարանի մանրանկարները,

ինչպես նաև VI-VIIդդ. հնագույն օրինակները վերագրում էր ասորի

կամ սիրիացի վարպետներին:

Բայց հետագայում Լ.Դուռնովոն, Ս.Տեր-Ներսիսյանը,

Կ.Վայցմանը և այլ խոշոր մասնագետներ իրենց ուսումնասիրություններում

ցույց տվեցին, որ Յ.Ստրժիգովսկին չի կարողացել

ճշմարտացի կերպով դիտարկել հայ մանրանկարների ոչ ոճի

յուրահատկությունները, ոչ թեմատիկ առանձնահատկությունները

և այլն, որոնց վերաբերյալ փաստարկներ առատորեն ներկայացված

են հատկապես Ս.Տեր-Ներսիսյանի՝ Էջմիածնի Ավետարանին

նվիրված երկու աշխատություններում: Բերված փաստերը

վկայում էին, որ հայերն ի սկզբանե ունեցել են մանրանկարչություն:

Այս մասին էր վկայում նաև VI դարի վերջի Վրթանես

Քերթողի գրվածքը, որը պատկերամարտերի դեմ ուղղված

առաջին համակարգված միջնադարյան երկն է: Այս երկը Ս.Տեր-

Ներսիսյանը հրատարակեց ինչպես բնագրով, այնպես էլ ֆրանսերեն

թարգմանությամբ, և ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ

հայերը դեռևս վաղ միջնադարում ունեցել են նկարչություն:

Վերադառնալով հայ մանրանկարչության վրա բյուզանդական

կամ ասորական ազդեցություններին՝ նշենք, որ, օրինակ,

Էջմիածնի Ավետարանի դեպքում այն շատ չնչին է` թե՛ սյուների

և խորանների կառուցվածքի, թե՛ կամարների ձևով և թե՛ նրանց

քանդակային առանձնահատկությունների և համամասնությունների

առումով: Ընդ որում, այդ ամենից երևում է, որ Էջմիածնի

Ավետարանի պատկերների ավանդույթը գալիս է ոչ թե Ասորիքից,

այլ գուցե Անտիոքից, Ալեքսանդրիայից և այլն:

Նույնը կարելի է ասել բյուզանդական ազդեցությունների

մասին. օրինակ՝ X դարի սկզբի Մլքեի Ավետարանում պահպանված

մանրանկարների խորաններում կան եգիպտական մոտիվներ,

որոնք շատ հազվադեպ են հանդիպում բյուզանդական ձեռագրերում,

ուրեմն ուղղակի բյուզանդական ազդեցության մասին

64

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!