06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական մանրանկարչության մասին

դույթները գրեթե նույնությամբ կրկնվում են IX-XI դարերում: Սա

վկայում է այն մասին, որ այդ ավանդները պահպանվել են հայկական

հողի վրա և շատ մոտ են IV-VI դարերի մեզ հայտնի

գրքարվեստի նմուշներին: Խոսքը վերաբերում է խորանների

պատկերմանը, որոնց ծագումն ուսումնասիրած շվեդ գիտնական,

միջնադարագետ, արվեստաբան Կառլ Նորդենֆալկը եկել է այն

եզրակացության, որ Եվսեբիոս Կեսարացու ստեղծած խորանների

ու համաբարբառի ցանկերի տիպը բովանդակային և ձևավորման

առումով գրեթե նույնությամբ պահպանվել է Էջմիածնի

Ավետարանում:

Հայկական մշակույթն ունեցել է ոչ միայն հելլենիստական,

այլև մերձավորարևելյան շերտեր, ընդ որում, հայ մանրանկարչության

մեջ շատ մերձավորարևելյան ձևեր ավելի են պահպանված,

քան ասորականում. օրինակ՝ IVդ. վերագրվող Դուրա Եվրոպոսի

որմնանկարներին բնորոշ գծային պրիմիտիվ ձևը կամ

Վասպուրականի մանրանկարչությանը բնորոշ ֆրիզաձև ոճը

հատուկ է Մերձավոր Արևելքի հին մշակույթներին՝ խեթականին

և ասուրականին: Այս փաստերը վկայում են այն մասին, որ այդ

ավանդույթները կենդանի են եղել այն ժամանակ և շարունակվել

են հայ նկարիչների կողմից:

– Ի՞նչ ազդեցություններ է կրել հայ մանրանկարչությունն

ասորական և բյուզանդական արվեստներից:

– Հայկական մանրանկարչությունն, ինչպես նշեցինք, տարբեր

ազդեցություններ է կրել, սակայն, մանավանդ ասորականի և

բյուզանդականի առումով, միշտ չէ, որ դրանք բացահայտ են,

քանզի մեր մանրանկարչությունը ոճական առումով շատ ինքնատիպ

բնույթ ունի:

Հայտնի է, որ 1890-ականներին Յ.Ստրժիգովսկին Էջմիածնի

Ավետարանի մասին իր մենագրությունը գրելիս այն կարծիքին է

եղել, որ հայերը V-VI դարերում նկարչություն չեն ունեցել, քանի

որ եկեղեցին դեմ է եղել և խանգարել է դրան: Ըստ նրա՝

63

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!