06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական հուշարձանների պահպանման խնդիրները

– Կարելի՞ էր արդյոք կանխել Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի

ոչնչացումը:

- Մինչև Ջուղայի գերեզմանոցի ավերումը մենք արդեն շատ

փաստեր ունեինք, թե որքան հայկական եկեղեցիներ և հուշարձաններ

են ավերվել Ադրբեջանի տարածքում այդ ընթացքում:

Այդ ամենի մասին մենք շատ հրապարակումներ ենք ունեցել մամուլում,

սակայն ոչ մի արձագանք չի եղել ոչ Մշակույթի նախարարության

և ոչ էլ համապատասխան պետական մարմինների

կողմից: Եթե մենք յուրաքանչյուր ավերված հուշարձանի համար

պետական մակարդակով ձայն բարձրացնեինք, ապա արդյունք

կլիներ: Առ այսօր մեր պետությունը միջազգային դատ չի հարուցել

այս ոճրագործության կապակցությամբ: Երբ տեղեկացանք, որ

սկսել են քանդել Ջուղայի գերեզմանոցը, մենք այդ պահից սկսած

տասնյակ հրապարակումներ արեցինք թե՛ հայկական, թե՛

ռուսական, թե՛ սյփուռքյան մամուլում: Սակայն այդ ամենն անարդյունք

եղավ: Իսկ երբ անցյալ տարի Վարդան Օսկանյանը մեր

պատրաստած «Ջուղայի գերեզմանոց» ցուցահանդեսը և բրոշյուրը

ներկայացրեց Ստրասբուրգում, համաշխարհային մամուլն

անմիջապես արձագանքեց կատարվածին: Այսինքն՝ պետության

ձայնը տեղ է հասնում, և եթե ավերման հենց սկզբից մեր պետությունն

իր ձայնը բարձրացներ միջազգային մակարդակներում,

ապա գուցեև հնարավոր լիներ փրկել խաչքարերի մի մասը: Եվ

Ջուղան չի լինելու վերջինը, եթե այսպես շարունակենք: Ազատ

գյուղի եկեղեցին պայթեցվել է, Կամո գյուղի եկեղեցու միայն տեղն

է նշմարվում, Ագուլիսի եկեղեցիներն ավերված են… Եվ այս ամենի

պատճառը թե՛ պետության և թե՛ հասարակության անտարբերությունն

է, ասես մենք չենք այդ մշակույթի կրողները: Ինչ վերաբերում

է մեր տարածքում գտնվող հուշարձաններին, ապա նրանցից

շատերն այսօր փլուզման եզրին են` կարոտ վերականգնման

և խնամքի: Հայտնի է, որ հուշարձանների պահպանման գոտիները

պետք է անձեռնմխելի լինեն, սակայն շատ դեպքերում դրանք

59

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!