06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական հուշարձանների պահպանման խնդիրները

նաների մեծ բազա: Մի խոսքով, խորհրդային տարիներին Հուշարձանների

պահպանության վարչությունը մի մեծ հիմնարկ էր` հզոր

տեխնիկական հագեցվածությամբ և մասնագետների առումով:

– Դատելով ասվածից՝ կարելի է ենթադրել, որ այդ տարիներին

հուշարձանների պահպանության և վերականգնման աշխատանքներն

իրականացվում էին բարձր մակարդակով:

– Ճիշտ է, այդ տարիներին մեծ աշխատանք կատարվեց,

սակայն թե՛ վերականգնողական, թե՛ հաշվառման ընթացքում

թույլ էին տրվում բացթողումներ: Օրինակ, միջնադարյան ճարտարապետական

կառույցի վերականգնման ժամանակ կիրառվում

էին բետոն, երկաթյա ամրաններ, և այս մեթոդներով վերականգնված

գրեթե բոլոր հուշարձաններն այսօր դարձյալ վերականգնման

կարիք ունեն: Սանահինի վանքի տանիքն ամբողջովին

բուսականությամբ է ծածկվել, Օհանավանքի (որը նույնպես

նույն մեթոդներով է վերականգնվել) գավթում անձրևի ժամանակ

լճակներ են առաջանում։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող

եմ բերել: Անգամ հուշարձանների վավերագրման աշխատանքները

շատ դեպքերում իրականացվել են հպանցիկ և թռուցիկ`

առանց սրտացավ մոտեցման:

– Փաստորեն, այդ տարիներին կային միջոցներ ու հնարավորություններ,

սակայն սրտացավություն չկար: Իսկ ինչպիսի՞ն է

իրավիճակն այսօր:

– Այսօր Հուշարձանների պահպանության նախկին վարչությունը

վերածվել է մի փոքր գործակալության` սակավաթիվ

աշխատակիցներով: Բացի այդ, չկա այն նյութատեխնիկական

հագեցվածությունը, ինչ որ կար առաջ: Այնուհանդերձ, այդ գործակալությունը,

չնայած իր փոքրաթիվ ուժերին, մեծ աշխատանք

է կատարում: Սակայն հուշարձանների պահպանությունը միայն

այս գործակալության խնդիրը չէ, դրանցում պետք է շահագրգռված

լինեն թե՛ պետությունը և թե՛ ժողովուրդը, որը, դժբախտա-

57

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!