06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ

եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային

ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնագմբեթ

հորինվածք է: Եկեղեցին վերակազմվել է Թ.Թորամանյանի կողմից`

ըստ պահպանված հատակագծի և մանրամասների: Այն իր

ժամանակի համար իսկապես շատ համարձակ ճարտարապետական

լուծում և կատարյալ ձև ուներ: 45մ բարձրությամբ և 35մ

տրամագծով այս հսկայական հոյակերտ տաճարը կանգուն մնաց

300 տարի և քանդվեց, իմ կարծիքով, արաբական գերիշխանության

տարիներին անխնամ մնալու հետևանքով երկրաշարժին

չդիմանալով: Որոշ ուսումնասիրողներ համարում են, որ Զվարթնոցի

հորինվածքն ուներ ճարտարապետական և կոնստրուկտիվ

թերություններ, ինչը հանգեցրել է նրա փլուզմանը: Սակայն երեք

դար կանգուն մնացած կառույցը չէր կարող սկզբունքային թերություններ

ունենալ: Իմ խորին համոզմամբ, ճարտարապետական

տեսանկյունից այն անթերի և կատարյալ կառույց էր:

– Ի՞նչ ազդեցություն թողեց Զվարթնոցը հայ ճարտարապետության

հետագա զարգացման վրա:

– Զվարթնոցը հայկական ճարտարապետության, քանդակագործության,

դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն

էր: Զվարթնոցը սկիզբ դրեց նաև բազում զարդանախշային

մոտիվների, որոնք հետագայում կրկնվեցին և զարգացում ապրեցին

հայկական ճարտարապետության և արվեստի մեջ, օրինակ՝

դեկորատիվ կամարաշարը:

Մեծ էր նաև նրա նշանակությունը ոչ միայն հայկական, այլև

անդրկովկասյան ճարտարապետության հետագա զարգացման

համար: Զվարթնոցի կոմպոզիցիայով Ներսես Գ. Շինարար կաթողիկոսը

VIIդ. Տայքում կառուցել է «զվարթնոցատիպ» Իշխանի և

Բանակի տաճարները, իսկ Կովկասյան Աղվանքում կառուցվել է

Լյակիթի եկեղեցին, որը Զվարթնոցի պարզունակ կրկնությունն էր:

XI դարում Գագիկ Բագրատունին ևս փորձեց կառուցել

52

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!