06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ

– Եկեղեցական շենքի այս տիպը հետագայում ի՞նչ զարգացում

ունեցավ հայ ճարտարապետության մեջ:

– Այն իր լավագույն դրսևորումն ունեցավ Հռիփսիմեի տաճարի

դեպքում, որը հիմնել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը

Վաղարշապատում 618թ.: Այն պատկանում է միջնադարյան Հայաստանի

եկեղեցական շենքերի առավել կատարելագործված տիպին:

Տաճարը ներքուստ խաչաձև է, չորս խորաններով և անկյունային

խորշերով, որոնք համարվում են այդ տիպին բնորոշ տարրերը:

Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ: Հռիփսիմեատիպ

բազմաթիվ կանգուն վաղ միջնադարյան եկեղեցիներ

ունենք, օրինակ՝ Սիսիանի եկեղեցին, Թալինի շրջանի Գառնահովիտի

եկեղեցին: Հայ շինարար-վարպետները և ճարտարապետներն

այս տիպի եկեղեցիներ կառուցեցին հարևան Վրաստանում:

Այս եկեղեցիների նախատիպն է հանդիսանում Արցախի Մոխրենիս

գյուղում հայտնաբերված արխայիկ մի եկեղեցի, VIդ. պատկանող,

որը ներսից և դրսից կորագիծ պատերով է:

Հաջորդ նորաստեղծ տիպը «գմբեթավոր դահլիճն» է, որի

լավագույն օրինակը Արուճի Սբ. Գրիգոր տաճարն է 666թ.: Այն

ներսում ընդարձակ, միասնական տարածություն ունի՝ միաժամանակ

լինելով սեյսմակայուն: Գմբեթակիր մույթերը կցված են

երկայնական պատերին` ձուլվելով նրանց: Այսպիսով, ստեղծվում

էր աղոթասրահի մի միասնական տարածություն` կենտրոնում

բարձրացող գմբեթով: Այս գմբեթավոր դահլիճը հնարավորություն

է ստեղծում բոլոր հավատացյալներին աղոթասրահում

հաղորդակից լինել` լսել և տեսնել արարողությունը:

Էջմիածնի Մայր տաճարի տիպն իր դրսևորումն ունեցավ

VII դարի Բագարանի Սբ. Թեոդորոսի եկեղեցում (624-631թթ.):

Հայ ճարտարապետների այս մեծ ստեղծագործական նվաճումը,

դուրս գալով Հայաստանի սահմաններից, Բյուզանդիայի միջոցով

տարածվեց Եվրոպայում: Ըստ արևմտյան մի շարք գիտնականների՝

Բագարանի տաճարը նախատիպ հանդիսացավ Կոստանդնուպոլսի

Նեա (868-886թթ.), Ֆրանսիայի Օրլեան քաղաքի Ժեր-

50

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!