ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ պատճառը: 451թ. Քաղկեդոնի ժողովից հետո հայկական եկեղեցու առանձնանալը հանգեցրեց ոչ միայն դավանաբանական տարաձայնության, այլ դրսևորվեց նաև եկեղեցական ճարտարապետության մեջ, որն ընթացավ զարգացման ինքնուրույն ուղով: Հայկական եկեղեցական ճարտարապետությունը հզոր ծաղկում ապրեց: Եթե մինչև այդ տիպերի մի մասը ընդհանուր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար, օրինակ՝ բազիլիկ եկեղեցիներ` միանավ, եռանավ, հետո փոքր խաչաձև, որ կառուցվում էին Հայաստանում, Սիրիայում, Փոքր Ասիայում, Բյուզանդիայում, ապա դրանից հետո մեր ճարտարապետությունը դարձավ ինքնատիպ: VI-VII դարերում մեր ճարտարապետությունը թռիչքային զարգացում ապրեց: Ստեղծվեցին համաքրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ: Ստեղծվեցին եկեղեցական տիպեր, որոնք հետագայում տարածվեցին այլ տեղերում: – Ե՞րբ է սկսվում գմբեթավոր եկեղեցիների կառուցումը Հայաստանում: – Հայաստանում արդեն IV-V դարերում առկա էին գմբեթավոր եկեղեցիներ: Իհարկե, համաշխարհային ճարտարապետության արևմտյան շատ ուսումնասիրողներ համարում են, որ ընդհանրապես Հայաստանի, Վրաստանի, Սիրիայի ճարտարապետությունները բյուզանդականից են ածանցված, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանում են ստեղծվել առաջին գմբեթավոր եկեղեցիները: Եվ, իմ խորին համոզմամբ, առաջին գմբեթավոր եկեղեցին աշխարհում եղել է Էջմիածնի Մայր տաճարը, և այս տեսակետը հիմնավորելի է թե՛ փաստագրական, թե՛ մատենագրական նյութով: Էջմիածնի եկեղեցին, համաձայն պատմիչների, ստեղծվել է 301-303թթ. Տրդատ Երրորդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի կողմից: Իր բազմադարյան պատմության ընթացքում այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների: Պարսկական արշավանքներից հետո այն վերանորոգվել է Սահակ Պարթևի օրոք, այնուհետև՝ 451 թվականին Վարդանանց պատե- 46

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ րազմի ընթացքում ավերվելուց հետո, այն վերականգնվել է 484թ. Վահան Մամիկոնյանի կողմից: Էջմիածնի տաճարի նախնական կառուցվածքի մասին կան տարբեր տեսակետներ: Ա.Սահինյանը գտնում է, որ այն նախապես եղել է եռանավ բազիլիկ, որը հետագայում վերակառուցվել է գմբեթավոր եկեղեցու: Սակայն այդ ենթադրությունները չհաստատվեցին: 1950-ականներին եկեղեցու գմբեթը խիստ խարխլվել էր, պահող մույթերը ճաքել էին, և քանի որ փլուզման վտանգը մեծ էր, հարկ էր վերանորոգել մույթերը և ամրացնել գմբեթը: Անհրաժեշտություն առաջացավ պեղել մույթերի տակ, գտնել հիմքերը` վերանորոգումն իրականացնելու համար: Պեղելու ընթացքում գտնվեց Գրիգոր Լուսավորչի կառուցած առաջին` հնագույն Էջմիածնի տաճարի գմբեթակիր մույթերը: Պարզվեց, որ արդեն Լուսավորչի ժամանակ կառուցված մույթերը ոչ թե բազիլիկ, այլ գմբեթավոր եկեղեցու են։ Կողմնակի ապացույցներ կան Ագաթանգեղոսի մոտ, Գրիգոր Լուսավորչի տեսիլքում ներկայանում է տաճարի ձևը` քառասյուն, կամարակապ, գմբեթավոր: Չգտնվեցին նաև ենթադրյալ բազիլիկի պատերի և մույթերի հետքերը: Պատմաբանների մի մասը կարծում է, որ այդ տեսիլքի նկարագրությունը ներմուծվել է V դարում: Սակայն տեսիլքն է նախորդել տաճարի գմբեթավոր կառուցմանը, թե այն համապատասխանեցրել են արդեն կանգուն` գմբեթավոր հորինվածքին՝ ճարտարապետության առումով էական չէ: Կարևորն այն է, որ եկեղեցին ի սկզբանե գմբեթավոր է կառուցվել: – Տվյալ ժամանակաշրջանում Բյուզանդիայում կամ Փոքր Ասիայում հնարավո՞ր է ենթադրել գմբեթավոր եկեղեցիների գոյություն, եթե նրանք պետականորեն մեզնից ուշ են ընդունել քրիստոնեությունը: – Բյուզանդական կայսրությունում մինչև 313թ. Կոստանդին Մեծի կողմից քրիստոնեության օրինականացումը եկեղեցիներ, բնականաբար, չէին կարող կառուցվել: Այսպիսով, Էջմիածնի 47

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ

պատճառը: 451թ. Քաղկեդոնի ժողովից հետո հայկական եկեղեցու

առանձնանալը հանգեցրեց ոչ միայն դավանաբանական տարաձայնության,

այլ դրսևորվեց նաև եկեղեցական ճարտարապետության

մեջ, որն ընթացավ զարգացման ինքնուրույն ուղով:

Հայկական եկեղեցական ճարտարապետությունը հզոր ծաղկում

ապրեց: Եթե մինչև այդ տիպերի մի մասը ընդհանուր էր ողջ

քրիստոնեական աշխարհի համար, օրինակ՝ բազիլիկ եկեղեցիներ`

միանավ, եռանավ, հետո փոքր խաչաձև, որ կառուցվում էին

Հայաստանում, Սիրիայում, Փոքր Ասիայում, Բյուզանդիայում,

ապա դրանից հետո մեր ճարտարապետությունը դարձավ ինքնատիպ:

VI-VII դարերում մեր ճարտարապետությունը թռիչքային

զարգացում ապրեց: Ստեղծվեցին համաքրիստոնեական ճարտարապետության

գլուխգործոցներ: Ստեղծվեցին եկեղեցական

տիպեր, որոնք հետագայում տարածվեցին այլ տեղերում:

– Ե՞րբ է սկսվում գմբեթավոր եկեղեցիների կառուցումը

Հայաստանում:

– Հայաստանում արդեն IV-V դարերում առկա էին գմբեթավոր

եկեղեցիներ: Իհարկե, համաշխարհային ճարտարապետության

արևմտյան շատ ուսումնասիրողներ համարում են, որ ընդհանրապես

Հայաստանի, Վրաստանի, Սիրիայի ճարտարապետությունները

բյուզանդականից են ածանցված, սակայն փաստերը

ցույց են տալիս, որ Հայաստանում են ստեղծվել առաջին գմբեթավոր

եկեղեցիները: Եվ, իմ խորին համոզմամբ, առաջին գմբեթավոր

եկեղեցին աշխարհում եղել է Էջմիածնի Մայր տաճարը, և

այս տեսակետը հիմնավորելի է թե՛ փաստագրական, թե՛ մատենագրական

նյութով: Էջմիածնի եկեղեցին, համաձայն պատմիչների,

ստեղծվել է 301-303թթ. Տրդատ Երրորդ թագավորի և Գրիգոր

Լուսավորչի կողմից: Իր բազմադարյան պատմության ընթացքում

այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների: Պարսկական

արշավանքներից հետո այն վերանորոգվել է Սահակ

Պարթևի օրոք, այնուհետև՝ 451 թվականին Վարդանանց պատե-

46

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!