06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ

և այլ վայրերում, և Գառնին որպես հայկական ճարտարապետական

հուշարձան ներկայացնելը սխալ է: Բայց մենք ունեցել ենք

նախաքրիստոնեական մեր սեփական տաճարները, որոնք տարբերվել

են Գառնիի տաճարից, սակայն ոչ մեկը չի պահպանվել, և

մենք այսօր կարող ենք միայն դրանց ենթադրական վերակազմությունը

տալ:

– Փաստորեն, կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումը

երկակի՞ դեր ունեցավ մեր մշակույթի պատմության մեջ:

– Քրիստոնեության ընդունումը, մի կողմից, շատ մեծ դրական

դեր ունեցավ հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ,

բայց մյուս կողմից՝ մենք զրկվեցինք մեր նախաքրիստոնեական

պաշտամունքային ճարտարապետությունից և քանդակագործությունից:

Պատկերացրեք, եթե Կոստանդին Մեծը Հռոմեական

կայսրության քրիստոնեության ընդունումից հետո հրամայեր

իսպառ ավերել հունական և հռոմեական բոլոր անտիկ տաճարները

և ոչնչացնել բոլոր քանդակներն ու արձանները, ապա հնարավոր

չէ պատկերացնել, թե մարդկության քաղաքակրթության

զարգացումը որքան վտանգված կլիներ, քանզի հայտնի է, որ

հելլենիստական, անտիկ արվեստի ավանդույթների հիման վրա

ստեղծվեց Վերածնունդը, որն էլ իր հերթին ծնունդ տվեց ժամանակակից

քաղաքակրթությանն ու մշակույթին: Բարեբախտաբար,

դա տեղի չունեցավ այն ժամանակ:

– Ինչո՞ւ Հայաստանում նոր կրոնի ընդունումը նման ծայրահեղ

դրսևորումներ ունեցավ:

– Որովհետև հայերն ընդհանրապես ծայրահեղական ժողովուրդ

են: Այս նույն երևույթը մենք կարող ենք դիտարկել խորհրդային

տարիներին, երբ պայքար էր ծավալվում կրոնի դեմ: Հայաստանում

անթիվ եկեղեցիներ ավերվեցին, որոնք ճարտարապետական

բարձրարվեստ կոթողներ էին: Դա հայկական ազգային

հատկանիշներից է. նորը ընդունելով՝ քանդել հինը:

44

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!