06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության շուրջ

նիների կողմից: Այդ օտար դինաստիաները շատ արագ ասիմիլացվում

են: Եվ այն ողջ մշակույթը, որ ստեղծվել է Հայաստանի

տարածքում օտար դինաստիայի իշխանության պայմաններում,

հայկական է, հայ ժողովրդի կողմից ստեղծված:

– Ի՞նչ զարգացում ապրեց ճարտարապետությունն ուրարտական

ժամանակաշրջանում:

– Ուրարտուում ճարտարապետությունը բարձր զարգացման

հասավ, որովհետև կարծր քարի` բազալտի մշակման աստիճանով

ուրարտական Հայաստանի հետ չէր կարող համեմատվել

այդ ժամանակաշրջանի որևէ այլ արևելյան երկիր: Ժայռափոր

ուրարտական կառույցները, ջրանցքները, հզոր ամրոցները` Թեյշեբաինին

և Էրեբունին, Վանի միջնաբերդը` ճարտարապետական

հզոր կառույցներ են: Եվ այս ժամանակաշրջանում ստեղծված

շինարարական արվեստի ավանդույթները հետագայում ժառանգել

է հայ միջնադարյան ճարտարապետությունը:

– Հայոց նախաքրիստոնեական, հեթանոսական կրոնի մասին

վկայություններ պահպանված են պատմական աղբյուրներում,

որտեղ վկայված է նաև բազում հեթանոսական տաճարների

և շինությունների մասին` նվիրված, Արամազդ, Անահիտ, Աստղիկ,

Վահագն, Նանե և այլ հեթանոսական աստվածներին: Սակայն

դրանք բոլորն էլ ավերվել են քրիստոնեության ընդունումից

հետո: Ի՞նչ է պահպանվել այդ ժամանակաշրջանից:

– Ցավոք, մեր նախաքրիստոնեական կրոնին վերաբերող

տաճարները, պաշտամունքային կառույցները, քանդակները չեն

պահպանվել, դրանց մասին միայն վկայություններ կան պատմական

աղբյուրներում: Հելլենիստական շրջանից էլ նույնպես շատ

քիչ բան է մնացել, միայն Գառնիի ամրոցը: Գառնին վկայում է այդ

ժամանակաշրջանի մեր շինարարական տեխնիկայի բարձր մակարդակի

մասին: Ճարտարապետական ոճով այն հունա-հռոմեական

պերիպտեր է, որի տիպը տարածված է Փոքր Ասիայում

43

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!