06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ (IV-VIIդդ.)

Հարցազրույցը նվիրված է հայկական վաղ միջնադարյան եկեղեցական

ճարտարապետությանը, նրա ինքնատիպությանը և այլ

ժողովուրդների ճարտարապետության վրա ունեցած ազդեցությանը:

Այն կայացել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության

բաժնի վարիչ, ճարտարապետության դոկտոր,

պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանի հետ:

– «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ». այսպես են

հաճախ բնութագրում մեր հայրենիքը հատկապես իր ճարտարապետական

հնագույն հոյակերտ հուշարձանների շնորհիվ: Ինչպե՞ս

կբնութագրեք ճարտարապետության դերը մեր ազգային

մշակույթի և արվեստի մեջ:

– Հայկական ճարտարապետությունը հին և միջնադարյան

Հայաստանի մշակույթի ամենակարևոր բնագավառն է: Եվ աշխարհում

մեր հին մշակույթն առաջին հերթին ճանաչում ու

բարձր են գնահատում մեր ճարտարապետությամբ և ճարտարապետական

հուշարձաններով: Ինչո՞ւ: Մեր մշակութային այլ

բնագավառները, ժանրերը ևս արվեստի բարձրարվեստ նմուշներ

են թողել, օրինակ՝ մանրանկարչությունը։ Բայց աշխարհում մանրանկարչական

այլ հզոր դպրոցներ էլ կան, օրինակ՝ բյուզանդականը,

միջնադարյան արևմտաեվրոպականը ևս բարձր մակարդակ

ունեն: Ճիշտ է, հայ մանրանկարչությունը շատ ինքնատիպ է

և բարձրարվեստ, սակայն առաջին պահպանված նմուշները

թվագրվում են IX դարով, չնայած մենք տեղյակ ենք, որ այդ

40

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!