06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Նախաբան

արդի եզրաբանությամբ՝ գլոբալացման գործընթացների (օրինակ՝

հելլենիզմ)։ Հայաստանի սահմանները շատ անգամներ վերաձևվել

են՝ մերթ ընդգրկելով ողջ Հայկական լեռնաշխարհը, մերթ նվազելով՝

մինչև այսօրվա բռնցքաչափ, բայց անկախ Հայաստանը։

Սակայն թե՛ մեր քաղաքական հզորության գագաթնակետին,

թե՛ մեր պետականության համար ծանր ժամանակաշրջաններում

մշտապես կարողացել ենք պահպանել մեր քաղաքակրթական

և ազգային ինքնությունը, մեր լեզուն, մեր մշակույթի ու կրոնափիլիսոփայական

մտքի առանձնահատկությունը։ Ընկալունակ

ենք եղել քաղաքակրթական նոր ու արդիական գործընթացների

նկատմամբ, կրելով ազդեցություններ՝ կարողացել ենք հարստացնել

սեփականը՝ հիմքում պահպանելով ինքնատիպն ու ազգայինը։

Հաճախ ինքներս ենք ազդել այլ հզոր մշակույթների վրա

(օրինակ՝ վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը),

իսկ երբեմն էլ եղել ենք աշխարհում նորի ու մարդասիրականի

հաստատման առաջամարտիկները (առաջինն ենք

Քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն)։

Դեռ աշխարհի՝ Արևելքի ու Արևմուտքի բաժանումից շատ

առաջ, երբ քաղաքակրթության բնօրրանը Հին Արևելքում էր, մենք

այդ հին արևելյան քաղաքակրթության հյուսիսային սահմանն

էինք կազմում, և այդ ժամանակներից սկսած ձևավորվել են մեր

մշակութային ավանդույթներն ու կենսափիլիսոփայությունը։ Միգուցե

սա է պատճառը, որ մենք առ այսօր, բազմիցս փորձելով

պատասխանել արևելյա՞ն, թե՞ արևմտյան արժեհամակարգի

կրողն ենք հարցին, պարզում ենք, որ այս երկուսի մեջտեղում

մենք մեր ուրույն տեղն ենք զբաղեցնում։ Եվ դա՝ շնորհիվ այն

բանի, որ կարողացել ենք հազարամյակների խորքից ժառանգաբար

փոխանցել ու պահպանել մեր կայուն ազգային արժեքները՝

հասցնելով մինչև մեր օրերը։

Սակայն այսօր նոր հազարամյակի մարտահրավերներն այլ

են։ Նպատակը, թվում է, հին է ու ծանոթ, բայց ազդեցության

4

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!