ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ պես օրինակ կարող եմ բերել «Անահիտ դիցուհու պաշտամունքի երաժշտաբանաստեղծական վերապրուկները» հոդվածը, որում փորձել եմ մի շարք հայկական ժողովրդական պարերգեր մեկնաբանել որպես տաճարային ծիսական պարերգեր, որոնք, իմ կարծիքով, պահպանվել են հեթանոսական ժամանակաշրջանից: Իմ ուսումնասիրության արդյունքում ես գտա մոտ երեսուն նմուշ այն պարերգերից, որոնք կապված են սրբազան ամուսնության և ծիսական մարմնամերկացման հետ: Հետազոտվող երգերում ամենաուշագրավ բաղկացուցիչն է տեքստերի բովանդակությունը, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնել պտղաբերության և ջրի, Մեծ մոր՝ Անահիտ դիցուհուն նվիրված ծիսակարգերը: Ծիսական մարմնամերկացմանը վերաբերող երգերն իմ կողմից բաժանված են երեք խմբի` առաջին խմբում են «Զիմ գլխի ֆաթեն կիտամ», «Զիմ վզի վզնոց կիտամ», «Ծանդր ու թփին ծամթել կտրավ» և նման երգերը: Երկրորդ խմբի երգերը սկսվում են «Զինչ ու զինչ» բառերով, իսկ երրորդինը՝ «Չեմ ու չեմ» բառերով: Ուշագրավ է, որ առաջին խմբի երգերը կատարվում են հարց ու պատասխանի ձևով` հանդիսանալով աղջկա և պատանու կամ քրմի և քրմուհու միջև կայացող ծիսական երկխոսություն: Անգամ երգերում «ծամթելիկի» հետևից ջուրը մտնելու գործընթացը ծիսական լվացման արարողության արձագանքն է: Սա, փաստորեն, մեկ հավելյալ փաստարկ է այն առումով, որ հայկական Անահիտ դիցուհու պաշտամունքն իր ծագմամբ և ծիսակարգով հանգում է հինարևելյան մայր աստվածուհիների պաշտամունքին՝ Իշտարին, Շավուշկային, Կիբելային, ինչը վկայում է նրա վաղեմության մասին: – Վերադառնալով ասվածին` հարց է առաջանում, արդյո՞ք հեթանոսական ծիսական երգերին բնորոշ ձայնակարգերը պահպանվել են հետագայի հայկական քրիստոնեական երգերում: – Ես այդ հարցը մանրամասնորեն չեմ ուսումնասիրել, բայց ըստ Ք.Քուշնարյանի և Ն.Թահմիզյանի ուսումնասիրությունների՝ 38

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ մասամբ պահպանվել են, մասամբ էլ` փոփոխվել: Ավարտելով` կուզենայի նշել, որ հայկական երաժշտությունը դարերի ընթացքում իր մեջ խմորել է բազում ելևէջներ և ձայնակարգեր, կրել է արևելյան երաժշտության ազդեցությունը, անգամ մեր եկեղեցական երաժշտությունը լի է արևելյան ելևէջներով, սակայն այդ ամենը չի խանգարում վերհանել այն հնագույն շերտերը, որոնք, ինչպես տեսանք, պահպանվել են մեր հայ երգերի մեջ: Կուզենայի մեջբերել Կոմիտասի խոսքերը. «Բայց աշխարհի ո՞ր երաժշտությունն անխառն ու անապակ է, մեր գիտցածով՝ միայն անասուններունը, որոնք նույն ձայնն ու նույն ելևէջը կերգեն, զի փոխառության շնորհք չունին»: Գրականություն 1. Կ.Խուդաբաշյան, Կարոս–խաչ վիպերգի կրոնա–առասպելաբանական արմատները, «Կարոս–խաչ» ժողովածու, Երևան, 2000։ 2. Կ.Խուդաբաշյան, Հայ–փռյուգիական և հայ–խեթական կապերը երաժշտագիտության տեսանկյունով, Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, Երևան, 2004: 3. Կ.Խուդաբաշյան, Անահիտ դիցուհու պաշտամունքի երաժշտաբանաստեղծական վերապրուկները, Պար, երաժշտություն, Երևան, 2004: 4. Կ.Խուդաբաշյան, Հայ ծիսական պարերգը համեմատական երաժշտագիտության տեսանկյունից, Պար, երաժշտություն, Երևան, 2004: 39

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

մասամբ պահպանվել են, մասամբ էլ` փոփոխվել:

Ավարտելով` կուզենայի նշել, որ հայկական երաժշտությունը

դարերի ընթացքում իր մեջ խմորել է բազում ելևէջներ և

ձայնակարգեր, կրել է արևելյան երաժշտության ազդեցությունը,

անգամ մեր եկեղեցական երաժշտությունը լի է արևելյան ելևէջներով,

սակայն այդ ամենը չի խանգարում վերհանել այն հնագույն

շերտերը, որոնք, ինչպես տեսանք, պահպանվել են մեր հայ

երգերի մեջ:

Կուզենայի մեջբերել Կոմիտասի խոսքերը. «Բայց աշխարհի

ո՞ր երաժշտությունն անխառն ու անապակ է, մեր գիտցածով՝

միայն անասուններունը, որոնք նույն ձայնն ու նույն ելևէջը

կերգեն, զի փոխառության շնորհք չունին»:

Գրականություն

1. Կ.Խուդաբաշյան, Կարոս–խաչ վիպերգի կրոնա–առասպելաբանական

արմատները, «Կարոս–խաչ» ժողովածու, Երևան, 2000։

2. Կ.Խուդաբաշյան, Հայ–փռյուգիական և հայ–խեթական կապերը

երաժշտագիտության տեսանկյունով, Հայագիտության արդի

վիճակը և զարգացման հեռանկարները, Երևան, 2004:

3. Կ.Խուդաբաշյան, Անահիտ դիցուհու պաշտամունքի երաժշտաբանաստեղծական

վերապրուկները, Պար, երաժշտություն,

Երևան, 2004:

4. Կ.Խուդաբաշյան, Հայ ծիսական պարերգը համեմատական երաժշտագիտության

տեսանկյունից, Պար, երաժշտություն, Երևան, 2004:

39

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!