06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

պես օրինակ կարող եմ բերել «Անահիտ դիցուհու պաշտամունքի

երաժշտաբանաստեղծական վերապրուկները» հոդվածը, որում

փորձել եմ մի շարք հայկական ժողովրդական պարերգեր մեկնաբանել

որպես տաճարային ծիսական պարերգեր, որոնք, իմ կարծիքով,

պահպանվել են հեթանոսական ժամանակաշրջանից: Իմ

ուսումնասիրության արդյունքում ես գտա մոտ երեսուն նմուշ այն

պարերգերից, որոնք կապված են սրբազան ամուսնության և

ծիսական մարմնամերկացման հետ:

Հետազոտվող երգերում ամենաուշագրավ բաղկացուցիչն է

տեքստերի բովանդակությունը, որոնք հնարավորություն են ընձեռում

վերականգնել պտղաբերության և ջրի, Մեծ մոր՝ Անահիտ

դիցուհուն նվիրված ծիսակարգերը: Ծիսական մարմնամերկացմանը

վերաբերող երգերն իմ կողմից բաժանված են երեք խմբի`

առաջին խմբում են «Զիմ գլխի ֆաթեն կիտամ», «Զիմ վզի վզնոց

կիտամ», «Ծանդր ու թփին ծամթել կտրավ» և նման երգերը: Երկրորդ

խմբի երգերը սկսվում են «Զինչ ու զինչ» բառերով, իսկ երրորդինը՝

«Չեմ ու չեմ» բառերով: Ուշագրավ է, որ առաջին խմբի

երգերը կատարվում են հարց ու պատասխանի ձևով` հանդիսանալով

աղջկա և պատանու կամ քրմի և քրմուհու միջև կայացող

ծիսական երկխոսություն: Անգամ երգերում «ծամթելիկի» հետևից

ջուրը մտնելու գործընթացը ծիսական լվացման արարողության

արձագանքն է: Սա, փաստորեն, մեկ հավելյալ փաստարկ է այն

առումով, որ հայկական Անահիտ դիցուհու պաշտամունքն իր

ծագմամբ և ծիսակարգով հանգում է հինարևելյան մայր աստվածուհիների

պաշտամունքին՝ Իշտարին, Շավուշկային, Կիբելային,

ինչը վկայում է նրա վաղեմության մասին:

– Վերադառնալով ասվածին` հարց է առաջանում, արդյո՞ք

հեթանոսական ծիսական երգերին բնորոշ ձայնակարգերը պահպանվել

են հետագայի հայկական քրիստոնեական երգերում:

– Ես այդ հարցը մանրամասնորեն չեմ ուսումնասիրել, բայց

ըստ Ք.Քուշնարյանի և Ն.Թահմիզյանի ուսումնասիրությունների՝

38

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!