ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ հետ համեմատելով: Հետևաբար, այս դեպքում, չներկայացնելով լեզվաբանական վերլուծությունը, որը բերված է իմ հոդվածում, ասենք միայն, որ այն հանգում է ընդհանուր հնդեվրոպական արմատի, ընդհանուր նվագարան է և ընդհանուր ու միանման գործածություն է ունեցել: Ավելացնենք նաև, որ այդ նվագարանը Հռոմում կոչվում էր «տիբիա», և պատահական չէ, որ «Գլադիատոր» ամերիկյան ֆիլմն ուղեկցվում է դուդուկի նվագով՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ: – Այժմ անդրադառնանք հայկական երաժշտությանը բնորոշ ձայնակարգերին: Կարո՞ղ ենք այսօր պնդել, որ այս կամ այն ձայնակարգը բուն հայկական է, կամ որ խիստ բնորոշ է մեր երաժշտությանը: – Բուն հայկական ձայնակարգ գոյություն չունի: Հայկական ավանդական երգերում առկա են բազմաթիվ ձայնակարգեր, որոնք բնորոշ են և այլ եվրոպական, ասիական, անգամ աֆրիկյան ժողովուրդների երաժշտությանը: Սակայն կարելի է փաստել, որ հայ ժողովրդական երգերում գերակշռում են փոքրալար (մինոր) ձայնակարգերը, որոնք, ըստ միջնադարյան տերմինաբանության, կոչվում են դորիական և էոլական, իսկ համաձայն հին հունական տերմինաբանության` փռյուգիական և հիպոփռյուգիական: Հայկական ժողովրդական երգերին, կարելի է ասել, որ խիստ բնորոշ է այն ձայնակարգը, որը ժամանակակից գիտնականներն անվանում են նախադիատոնիկ կամ հեքսատոնիկա (այդ ձայնակարգի վերին քառալարը անկիսատոն է` բացակայում է քառալարի մի աստիճանը): Հայկական երգերում գերակշռող այդ հեքսատոնիկ ձայնակարգի մասին ուսումնասիրություններ են կատարել մեր հայ երաժշտագետներ Ք.Քուշնարյանը, Հ.Հարությունյանը: Իսկ հայտնի ռուս երաժշտագետ Վ.Բելյաևը նշում է, որ չկա ժողովուրդ, որ այդքան երգեր ունենա այդ ձայնակարգում, որքան հայերը: 36

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ – Ի՞նչ է «սպոնդեիկ» ձայնակարգը, որին Դուք անդրադարձել եք Ձեր հոդվածներում: – Սպոնդեիկ ձայնակարգի կազմը առ այսօր վիճահարույց է, որովհետև միակ աղբյուրը, որտեղից կարելի է տեղեկություններ քաղել այդ ձայնակարգի կազմության մասին, Պլուտարքոսի աշխատությունն է, որտեղ § 11 և § 19–ում բերված են իրարամերժ նկարագրություններ: Մենք մեր ուսումնասիրություններում ելնում ենք այս աշխատության § 19–ում ներկայացված անկիսատոն ձայնակարգի (չինական գամմա) նկարագրությունից, որի հիմքի վրա երգվում էին գինու զոհաբերության երգերը: Ըստ նույն Պլուտարքոսի և այլ հին հույն գիտնականների, պատմիչների, փիլիսոփաների՝ «փռյուգիական» և «սպոնդեիկ» ձայնակարգերը, ինչպես և ավլոս նվագարանը, հունական երաժշտություն է մուտք գործել փռյուգիացիների կողմից` մոտավորապես Ք.ա. 6–րդ դարում: Անկիսատոն ձայնակարգերը կամ նրանց մնացորդներն առկա են բազմաթիվ հայկական երգերում (այդ մասին տե՛ս Սպ.Մելիքյանի և Ք.Քուշնարյանի աշխատություններում): Սրանց վառ օրինակներից են «Սասնա ծռեր» էպոսի երգվող դրվագները, որոնք, իմ կարծիքով, իրենց ինտոնացիոն արտահայտմամբ արտացոլում են հեթանոսական ծիսական արարողության ժամանակ երգվող աղոթքները: – Բացի ձայնակարգերի հետ կապված խնդիրներից, ի՞նչ հարցեր եք շոշափել Ձեր գիտական աշխատություններում: – Իմ հոդվածներում ես անդրադարձել եմ նաև հայ ավանդական երգերի տաղաչափության հարցերին, որոնք պարզաբանելիս հենվել եմ Կոմիտասի ուսումնասիրությունների և մեթոդաբանության վրա: Իմ աշխատություններում անդրադարձել եմ նաև մեր հնագույն երգերի և պարերի ակունքների բացահայտմանն ու ծագմանը, որը կատարել եմ սեմանտիկ (իմաստաբանական) վերլուծության մեթոդով: Այդ հարցերով հետաքրքրվողները, անգամ մասնագետ չլինելով, կարող են հասկանալ իմ հոդվածները: Որ- 37

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

– Ի՞նչ է «սպոնդեիկ» ձայնակարգը, որին Դուք անդրադարձել

եք Ձեր հոդվածներում:

– Սպոնդեիկ ձայնակարգի կազմը առ այսօր վիճահարույց է,

որովհետև միակ աղբյուրը, որտեղից կարելի է տեղեկություններ

քաղել այդ ձայնակարգի կազմության մասին, Պլուտարքոսի աշխատությունն

է, որտեղ § 11 և § 19–ում բերված են իրարամերժ

նկարագրություններ: Մենք մեր ուսումնասիրություններում ելնում

ենք այս աշխատության § 19–ում ներկայացված անկիսատոն

ձայնակարգի (չինական գամմա) նկարագրությունից, որի հիմքի

վրա երգվում էին գինու զոհաբերության երգերը: Ըստ նույն

Պլուտարքոսի և այլ հին հույն գիտնականների, պատմիչների,

փիլիսոփաների՝ «փռյուգիական» և «սպոնդեիկ» ձայնակարգերը,

ինչպես և ավլոս նվագարանը, հունական երաժշտություն է մուտք

գործել փռյուգիացիների կողմից` մոտավորապես Ք.ա. 6–րդ դարում:

Անկիսատոն ձայնակարգերը կամ նրանց մնացորդներն առկա

են բազմաթիվ հայկական երգերում (այդ մասին տե՛ս Սպ.Մելիքյանի

և Ք.Քուշնարյանի աշխատություններում):

Սրանց վառ օրինակներից են «Սասնա ծռեր» էպոսի երգվող

դրվագները, որոնք, իմ կարծիքով, իրենց ինտոնացիոն արտահայտմամբ

արտացոլում են հեթանոսական ծիսական արարողության

ժամանակ երգվող աղոթքները:

– Բացի ձայնակարգերի հետ կապված խնդիրներից, ի՞նչ

հարցեր եք շոշափել Ձեր գիտական աշխատություններում:

– Իմ հոդվածներում ես անդրադարձել եմ նաև հայ ավանդական

երգերի տաղաչափության հարցերին, որոնք պարզաբանելիս

հենվել եմ Կոմիտասի ուսումնասիրությունների և մեթոդաբանության

վրա: Իմ աշխատություններում անդրադարձել եմ նաև

մեր հնագույն երգերի և պարերի ակունքների բացահայտմանն ու

ծագմանը, որը կատարել եմ սեմանտիկ (իմաստաբանական) վերլուծության

մեթոդով: Այդ հարցերով հետաքրքրվողները, անգամ

մասնագետ չլինելով, կարող են հասկանալ իմ հոդվածները: Որ-

37

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!