06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

հետ համեմատելով: Հետևաբար, այս դեպքում, չներկայացնելով

լեզվաբանական վերլուծությունը, որը բերված է իմ հոդվածում,

ասենք միայն, որ այն հանգում է ընդհանուր հնդեվրոպական

արմատի, ընդհանուր նվագարան է և ընդհանուր ու միանման

գործածություն է ունեցել: Ավելացնենք նաև, որ այդ նվագարանը

Հռոմում կոչվում էր «տիբիա», և պատահական չէ, որ «Գլադիատոր»

ամերիկյան ֆիլմն ուղեկցվում է դուդուկի նվագով՝ Ջիվան

Գասպարյանի կատարմամբ:

– Այժմ անդրադառնանք հայկական երաժշտությանը բնորոշ

ձայնակարգերին: Կարո՞ղ ենք այսօր պնդել, որ այս կամ այն

ձայնակարգը բուն հայկական է, կամ որ խիստ բնորոշ է մեր

երաժշտությանը:

– Բուն հայկական ձայնակարգ գոյություն չունի: Հայկական

ավանդական երգերում առկա են բազմաթիվ ձայնակարգեր,

որոնք բնորոշ են և այլ եվրոպական, ասիական, անգամ աֆրիկյան

ժողովուրդների երաժշտությանը: Սակայն կարելի է փաստել,

որ հայ ժողովրդական երգերում գերակշռում են փոքրալար

(մինոր) ձայնակարգերը, որոնք, ըստ միջնադարյան տերմինաբանության,

կոչվում են դորիական և էոլական, իսկ համաձայն հին

հունական տերմինաբանության` փռյուգիական և հիպոփռյուգիական:

Հայկական ժողովրդական երգերին, կարելի է ասել, որ

խիստ բնորոշ է այն ձայնակարգը, որը ժամանակակից գիտնականներն

անվանում են նախադիատոնիկ կամ հեքսատոնիկա

(այդ ձայնակարգի վերին քառալարը անկիսատոն է` բացակայում

է քառալարի մի աստիճանը): Հայկական երգերում գերակշռող

այդ հեքսատոնիկ ձայնակարգի մասին ուսումնասիրություններ

են կատարել մեր հայ երաժշտագետներ Ք.Քուշնարյանը, Հ.Հարությունյանը:

Իսկ հայտնի ռուս երաժշտագետ Վ.Բելյաևը նշում է, որ

չկա ժողովուրդ, որ այդքան երգեր ունենա այդ ձայնակարգում,

որքան հայերը:

36

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!