06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

կոնաձև ավլոսը, սուր և զորեղ ձայն ուներ, որով նվագել են Կիբելային,

Դիոնիսոսին, Ատտիսին նվիրված բացօթյա տոնախմբությունների

ժամանակ, նաև հարվածային նվագարանների երաժշտության

ուղեկցությամբ:

Ակնհայտ է, որ նվագարանի այդպիսի նկարագրությունը և

նրա գործառույթը զուգորդվում են հայկական դուդուկի և զուռնայի

նկարագրությանն ու գործառույթին:

– Փաստորեն, ավլոս, դուդուկ, զուռնա եզրերը Դուք մե՞կ

շարքում եք դիտարկում:

– Այո, առաջին անգամ այդ դասակարգումը կատարել է հայ

անվանի երաժշտագետ Արամ Քոչարյանը, սակայն այլ երաժշտագետներ

երբեք մեկ շարքում չեն դիտարկել այս եզրերը: Եվ կարելի

է ասել, որ վերը նշված կոնաձև ավլոսը հայկական զուռնան է, իսկ

երկփողանի ավլոսը մեր դուդուկն է: Եվ Էրեբունիից հայտնաբերված

ուրարտական ռիտոնի վրա պատկերված երկփողանի ավլոսահար

կինը նվագում է երկու ավլոս–դուդուկի վրա:

– Կարո՞ղ ենք այսօր ճշգրիտ կերպով ասել` հայե՞րն են

զուռնան և դուդուկը փոխառել փռյուգիացիներից, թե՞ հակառակը:

Ինձ հայտնի է, որ լուվիական տեքստում նույնպես պահպանվում

է «զուռնա» հնչողությամբ երաժշտական գործիքի անվանումը,

և Ջ.Գրեպպինը այն համադրում է հայկական զուռնայի հետ:

– Ես չեմ կարող ստույգ ասել, թե ով ումից է փոխառել:

Ընդհանրապես հնագույն նվագարանների մասին խոսելիս դժվար

է միանշանակորեն պնդել նրանց ծագման մասին ճշգրիտ

տեսակետ, անգամ Ա.Քոչարյանը նվագարանների մասին գրելիս

նրանց ներկայացնում է ոչ թե բուն հայկական, այլ որպես ժողովրդական

նվագարաններ Հայաստանում, որովհետև դարերի հեռվից

դժվար է այդ հարցի միանշանակ պատասխանը տալ: Սակայն

հայտնի է, որ փռյուգիական բառերի իմաստը և ծագումնաբանությունը

լեզվաբանները հաճախ «վերծանում» են հայերենի

35

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!